Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Գորիս քաղաքի Անկախության փողոց 11/1 հասցեում գտնվող մասնաճյուղը և իր հաճախորդներին այսուհետ կներկայանա մեծ, լուսավոր, ժամանակակից ոճով կահավորված և տեխնիկապես վերազինված սրահով։
Ինչպես Ֆասթ Բանկի մյուս մասնաճյուղերը, «Գորիս» մասնաճյուղը ևս տրամադրում է որակյալ և արագ սպասարկում՝ ապահովելով բանկային նորարարական լուծումներ։
Ֆասթ Բանկի «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ Վահագն Վարդանյանն ասել է․ «Բանկի բոլոր հաճախորդները նորաոճ և ընդարձակ սրահի հարմարավետ միջավայրում կօգտվեն Բանկի ծառայություններից. կներդնեն ավանդներ, կկատարեն միջազգային փոխանցումներ, տարադրամի փոխարկումներ, վճարումներ և այլ գործարքներ, կօգտվեն Բանկի վարկատեսակներից»։
«Գորիս» մասնաճյուղն առաջարկում է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ հարմարեցված ֆիզիկական և իրավաբանական անձանց կարիքներին։ Բանկի աշխատակիցները մասնագիտացված են և պատրաստ են տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն։
Ֆասթ Բանկում գործում են արագ սպասարկման գոտիներ պարզ գործարքների համար, ինչպես նաև էլեկտրոնային հերթագրման համակարգ, որը նվազեցնում է սպասման ժամանակը։
Բանկն առաջնորդվում է հաճախորդներին անհատական մոտեցում ցուցաբերելու սկզբունքով։
Ի դեպ, Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքէջով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։
Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներից ստացվող ահասարսուռ տեղեկությունների ֆոնին սենսացիոն հայտարարություն է տարածել սիրիական ազգային…
Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…
ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…
Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…
Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…
Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…