Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է բլոգեր Բելլա Բաբախանյանի այն հայտարարությանը, թե կցանկանար իր վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի կողմից բելառուսական կողմին արված հարցման փաստաթղթերը։
ԱԳՆ խոսնակը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցին։
Հարց. Երեկ ՀՀ քաղաքացի Բելլա Բաբախանյանն, անդրադառնալով ՀՀ ԱԳՆ կողմից իր վերաբերյալ արված հարցմանը, նշել է, որ, եթե կարելի է, կցանկանար տեսնել այդ փաստաթղթերը՝ հարցումն ու պատասխանը: Հաշվի առնելով նշյալը՝ կարո՞ղ եք տրամադրել համապատասխան փաստաթղթերը:
Պատասխան. ՀՀ տվյալ քաղաքացին կարող է ներկայանալ ՀՀ ԱԳ նախարարություն և անմիջականորեն ծանոթանալ Բելառուսի ԱԳՆ-ին ուղղված ՀՀ դեսպանության համապատասխան հայտագրին և դրան ստացված պատասխանին: Միաժամանակ, ինչպես համանման այլ դեպքերում, ընդունող երկրի հետ պաշտոնական հաղորդակցությանը զուգահեռ Մինսկում ՀՀ հյուպատոսն իր գործառույթների շրջանակում մշտական կապի մեջ է եղել ձերբակալված ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամների հետ:
Բլոգեր Բելլա Բաբախանյանը ձերբակալվել էր Բելառուսում, այնուհետև ազատ էր արձակվել։ Ազատ արձակվելուց հետո Բելլա Բաբախանյանը ժամանել էր Հայաստան, նրան Բելառուսից Հայաստան էր ուղեկցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Մարտի 5-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներից մեկը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր է ԱԳՆ-ն ձեռնարկել ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ նրա ազատ արձակումը ներկայացվեց որպես Գագիկ Ծառուկյանի ձեռքբերում։
«Ես չգիտեմ, թե ով ինչ դիմավորում, ճանապարհում կամ այլ միջոցառումներ է արել: Մենք ազատ երկիր ենք: Բոլորն իրավունք ունեն այդպիսի բան անելու: Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական նոտայով դիմել է բելառուսական կողմին, հայցել է տեղեկատվություն՝ նշված ՀՀ քաղաքացու վերաբերյալ, 3 օր անց ստացել է բելառուսական կողմի պատասխանը, որում ասվում էր, որ այդ անձը ազատազրկված է 15 օրով և ժամկետը լրանալուց հետո բաց է թողնվելու»,- պատասխանել էր Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունից հետո Բելլա Բաբախանյանը հայտարարել էր, որ կցանկանար տեսնել իր վերաբերյալ բելառուսական կողմին ուղղված հարցման մասին ԱԳՆ-ի փաստաթղթերը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…