Իսրայելը նախապես տեղեկացված չի եղել ԱՄՆ-ի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցությունների մասին, իսկ վարչապետ Բենյամին Նեթանյահուն դժգոհ է նման շփումների փաստից, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները չորեքշաբթի երեկոյան բանակցություններ են վարել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ, հաղորդում Է Reuters լրատվական գործակալությունը: Քննարկման թեման եղել է հրադադարի երկրորդ փուլին անցումը։
The New York Times-ն էլ, իր հերթին, մեջբերել է անանուն իսրայելցի պաշտոնյայի, ով հայտարարել է, որ Երուսաղեմը նախապես չի տեղեկացվել ԱՄՆ-ի և ՀԱՄԱՍ-ի միջև ուղիղ բանակցությունների մասին, և որ Իսրայելը բանակցությունների մասին իմացել է այլ աղբյուրներից:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…