Լրահոս 24/7

ՀՀ քաղաքացին այս կամ օտար երկնքի տակ իր տեղը չի գտնում, ինչի՞ համար պիտի ամաչի կամ մեղավորության զգացում ունենա

Հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ի՞նչ է նկատի ունենում սոցիալական մեդիայի հայ հեղինակը, երբ գրում է, որ ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարության Բաքվի «դատավարությունը» մեր բոլորիս ամոթն է: Հայաստանի միջին-վիճակագրական քաղաքացին, բռնատեղահանված արցախցին, որ չորս պատերազմում ամուսին, որդի, թոռ է կորցրել, հայրենազրկվել եւ արդեն մեկուկես տարի է՝ այս կամ օտար երկնքի տակ իր տեղը չի գտնում, ինչի՞ համար պիտի ամաչի կամ մեղավորության զգացում ունենա:

Ավարայրի ճակատամարտից հետո Պարսկաստանը դատել է հայ փրկված նախարարներին, այդ թվում՝ մարզպան Վասակ Սյունեցուն: Արաբները Նախիջեւանում կենդանի հրկիզել են հայ նախարարներին: Օսմանյան Թուրքիայում տասնյակ հայ հեղափոխականներ մահվան են դատապարտվել, ցարական Ռուսաստանը 1909 թվականին ձերբակալել եւ աքսորի ու տաժանակրության է դատապարտել ՀՅԴ բազմաթիվ գործիչների:

Չի կարելի մի ողջ ժողովրդի պարսավանքի ենթարկել նրա համար, որ իր երկու կամ երեք, կամ չորս տասնյակ զավակներն այսօր թշնամական գերության մեջ են: Ժողովուրդն առանց այդ էլ քառասունչորսօրյա պատերազմից, Արցախի կորստից ուշքի չի գալիս: Նրան ինքնախարազանման մղելու իմաստը ո՞րն է:

Մանավանդ Բաքվի բանտում գտնվողներն էին կոչված հոգալու ժողովրդի մասին, ոչ թե ժողովուրդը՝ նրանց: Ընդ որում, եթե նրանք անկեղծորեն դիմեին ժողովրդին, ապա, հավատացած եմ, նա ավելի օպտիմալ եւ արժանապատիվ լուծում կգտներ:

Հ.Գ. Ասվածից ամենեւին էլ չի հետեւում, թե պատանդների եւ ռազմագերիների հայրենադարձության մասին չպետք է խոսել եւ հանուն այդ նպատակի իրականացման չպետք է գործել: Բայց դա իշխանությունների, Արցախի ռազմա-քաղաքական վերնախավի խնդիրն է, ոչ թե՝ Հայաստանի քաղաքացու եւ բռնատեղահանված արցախցու»։

Թիվ 1

Recent Posts

Ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…

42 minutes ago

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…

1 hour ago

Առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ

Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…

2 hours ago

Իրանը մերժել է բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի առաջարկը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի նրանց հետ, ովքեր,…

3 hours ago

Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի ողնաշարն է․ Իլոն Մասկ

Գործարար Իլոն Մասկը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով․ «Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի…

4 hours ago

Ֆուտզալի Եվրո-2026․ Հայաստանի հավաքականը գլխավորում է աղյուսակը

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում տեղի ունեցավ նախավերջին տուրը: Մարտի 8-ին ֆուտզալի Հայաստանի ազգային…

20 hours ago