Չինաստանը 100% մաքսատուրք կսահմանի կանադական գյուղատնտեսական հիմնական ապրանքների վրա՝ ի պատասխան Կանադայի կողմից չինական էլեկտրական մեքենաների, պողպատի և ալյումինի մաքսատուրքերի, հայտնում է Reuters-ը։
Հավելյալ 100 տոկոս մաքսատուրք կսահմանվի Կանադայից ներկրվող կանոլայի յուղի, տորթի և ոլոռի վրա։ Խոզի մսի, ձկան և ծովամթերքի համար կսահմանվեն 25 տոկոս լրացուցիչ տուրքեր։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մարտի 20-ից։
Ըստ աղբյուրի՝ աճող մաքսատուրքերի ազդեցությունն արդեն տեսանելի է Չինաստանի տնտեսության վրա։ Նշվում է, որ ընդհանուր առևտրի արժեքը տարվա առաջին երկու ամսում նվազել է 2,4 տոկոսով։
«Կանադան խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները, կիրառում է խտրական միջոցներ, որոնք լրջորեն վնասում են Չինաստանի օրինական իրավունքները և շահերը»,- ասվում է Չինաստանի առևտրի նախարարության տարածած հաղորդագրությունում։
Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…
Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…
Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի նրանց հետ, ովքեր,…
Գործարար Իլոն Մասկը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով․ «Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի…
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում տեղի ունեցավ նախավերջին տուրը: Մարտի 8-ին ֆուտզալի Հայաստանի ազգային…