Լրահոս 24/7

Սիրիայում «թուրքական գամբիտ չստացվե՞ց»

Լաթաքիայում եւ Տարտուսում վերջին օրերի արյունալի իրադարձությունների ֆոնին մարտի 10-ին տեղի է ունեցել չափազանց կարեւոր իրադարձություն. Դամասկոսում «անցումային շրջանի նախագահ» Ահմեդ ալ-Շարաան ընդունել է «Սիրիայի ժողովրդավարական խորհրդի» զինված ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Աբդիին, կողմերն ստորագրել են համաձայնագիր, որի մանրամասնությունները դեռեւս հայտնի չեն:

Սիրիական Sana պետական գործակալությունը տեղեկացնում է, որ փաստացի քրդական ինքնավարության առաջնորդը համաձայնել է, որ իր հրամանատարության ներքո զինված կազմավորումներն «ինտեգրվում են Սիրիայի անվտանգության ուժերին», քրդական վերահսկողության ենթակա տարածքներում «պետական կառավարման մարմինների գործունեությունը վերսկսվում է, կենտրոնական կառավարությունը մասնակցում է տեղաշրջանի էներգակիրների արդյունահանման եւ արտահանման կազմակերպմանը»:

Համաձայնագրի սահմանած պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է սահմանվել ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը: Զուգահեռ տեղեկություն է տարածվել, որ քրդական փաստացի ինքնավարության գոտում տեղաբաշխված ամերիկյան ռազմական հենակայանները մինչեւ տարեվերջ «կարող են դուրս բերվել»: Այս ձեւակերպումից հասկացվում է, որ Դամասկոսի կենտրոնական իշխանությունը եւ քրդական ինքնավարությունը համաձայնել են, որ ստորագրված փաստաթղթի իրականացման երաշխավորը ԱՄՆ ռազմական ներկայությունն է, որ կարող է Սիրիայի տարածքից հեռանալ, եթե համաձայնագրի կողմերն իրենց պարտավորությունները բարեխղճորեն կատարեն:

Ոչ մի երաշխիք, իհարկե, չկա, որ քրդական ինքնավարության տարածքն այդ ընթացքում չի ենթարկվի թուրքոմանների զինված խմբավորումների հարձակմանը, եւ ալ-Շարաա-Աբդի համաձայնագրի իրականացումը չի ձախողվի, բայց երեւույթն իր քաղաքական նշանակությամբ շատ ավելին է, քան թվում է առաջին հայացքից:

Բանն այն է, որ Թուրքիան «Սիրիայի ժողովրդավարական խորհուրդն» անվանում է «Քրդական բանվորական կուսակցության» սիրիական թեւ, իսկ նրա զինված կազմավորումներն՝ «ահաբեկչական խմբավորումներ»: Թուրքիան նախաձեռնել է «Քրդական բանվորական կուսակցության» լուծարման գործընթաց եւ պայման է առաջադրել, որ միաժամանակ պետք է զինաթափվեն եւ «արդարադատությանը հանձնվեն» նաեւ ՔԲԿ սիրիական եւ իրաքյան կազմավորումները:

Դամասկոսի եւ քրդական փաստացի ինքնավարության միջեւ ձեռք բերված համաձայնությունը հենց առաջին կետով օրակարգից հանում է Սիրիայի անդրեփրատյան տարածքների ռազմական կազմավորումների լուծարման եւ զինաթափման հարցը. նրանք միանում են Սիրիայի անվտանգության ուժերին: Այսինքն, ռազմական ներուժը, ինչպես նաեւ հրամանատարական կազմը լիովին պահպանվում է, քրդերը պարզապես ընդունում են, որ Սիրիայի նոր իշխանության լեգիտիմությունը:

Տարեսկզբից Թուրքիան մի քանի անգամ փորձել է Դամասկոսի նոր իշխանություններին քրդերի դեմ պատերազմի տրամադրել, որպեսզի Սիրիայի տարածք լրացուցիչ զորքեր մտցնելու առիթ ունենա: Ալ-Շարաա- Մազլում Աբդի համաձայնագիրը «ճանապարհային ուղեկափակոց է դնում» Թուրքիայի այդ նպատակի իրացման առջեւ: Կարելի է արձանագրել, որ Էրդողանի «սիրիական գամբիտը» չի ստացվում:

Թուրքիան կընդունի՞ ալ-Շարաա-Մազլում Աբդի «պատմական հաշտությունը»: Ելնելով Էրդողանի հավակնություններից, հարցին կարելի է բացասական պատասխան տալ: Բայց ի՞նչ ռեսուրս ունի Թուրքիան: Սիրիայում Բաշար Ասադի վարչախմբի «կայծակնային տապալմանը» հաջորդած շոկը միջազգային գլխավոր դերակատարներն արդեն հաղթահարում են: Սիրիայի իշխանություններն իրենց հերթին նպատակադրված են, որպեսզի մաքրվեն «ջիհադական ահաբեկչի» պիտակից: Այս իրավիճակում, Թուրքիան, իհարկե, կարող է Սիրիայում քաղաքացիական պատերազմ սադրել: Բայց դա ի՞նչ կարժենա այդ երկրին եւ նրա նախագահին:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

12 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

12 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

13 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

13 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

13 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

14 hours ago