Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո ներկայացրել է քննարկված հարցերը։ Ռեջեփ Էրդողանը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առցանց մասնակցել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը, նշել, որ գազատարն առնվազն 30 տարի գազ կապահովի Նախիջևանին։
Էրդողանը տեղեկացրել է, որ Ալիևի հետ հանդիպմանը խորհրդակցություններ են անցկացրել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Սիրիայում իրավիճակին, նշել՝ Անկարան դատապարտում է անարդարությունն ու ահաբեկչությունը։
«Միևնույն ժամանակ մենք Սիրիայի իշխանություններին անհրաժեշտ խորհրդատվություն ենք տրամադրում՝ ներկայիս լարվածությունը հնարավորինս շուտ հաղթահարելու համար: Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան վարում է ներառական քաղաքականություն, որը բացառում է ռևանշիզմը։ Հուսով ենք, որ Սիրիան շուտով կհասնի երկար սպասված կայուն խաղաղության և անվտանգության: Ինչ վերաբերում է սիրիական հարցին, ոչ ոք իրավունք չունի մեզ խրատելու»,- ասել է Էրդողանը։
Նա անդրադարձել է նաև եվրոպական անվտանգության խնդիրներին, նշել՝ եվրոպացի գործընկերները պետք է հասկանան Թուրքիայի դերը փոխված աշխարհում և հաշվի առնեն դա իրենց ռազմավարությունները մշակելիս: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան փորձում է բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ՝ կենտրոնանալով լիարժեք անդամակցության նպատակի վրա:
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…