Մարտի 12-ին Եվրախորհրդարանը լիագումար նիստի շրջանակներում կքննարկի Բաքվում պահվող հայ բանտարկյալների հետ կապված իրավիճակը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, հարցը կքննարկվի մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտումների վերաբերյալ բանավեճի ընթացքում:
Եվրախորհրդարանի պատգամավորները կկենտրոնանան հայ բանտարկյալների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների ապօրինի ձերբակալությունների և դատավարությունների վրա՝ «Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների անօրինական կալանավորումները և ֆիկտիվ դատավարությունները» խորագրի ներքո։ Այս հարցով հրատապ բանաձեւի քվեարկությունը նախատեսված է մարտի 13-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրախորհրդարանի անդամները մտադիր են հրատապ քննարկումներ անցկացնել եւ համապատասխան բանաձեւ ընդունել։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…