Կառավարության՝ դեկտեմբերի 19-ի նիստում Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ։ Ստյոպա Սաֆարյանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավարն է, 4-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր, անկուսակցական է։
Իր խոսքում Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ փորձելու է ապահովել կամուրջ կառավարության և հանրության միջև։
«Խոստանում ենք հանրության ձայնը հասցնել կառավարությանը»,- ասաց նա։