ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ԵՄ դիտորդների մնալ-չմնալու հարցին:
«ԵՄ դիտորդների մանդատի մեջ հստակ կա ֆիքսված նպատակ՝ նպաստել սահմանի երկայնքով ու սահմանամերձ ռեգիոններում կայունությանն ու խաղաղության գործընթացին»,- ասել է նա: Ըստ Միրզոյանի՝ մեծ կարևորություն են հաղորդում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը. «Նույնիսկ փաստում ենք, որ իրենց տեղակայումից, իրենց գործունեությունը սկսելուց հետո, այդ պահից սկսած մենք էական լայնածավալ էսկալացիաներ չենք ունեցել, կարծում ենք, դա ինչ-որ առումով նաև իրենց գործունեության շնորհիվ է, երախտապարտ ենք, գնահատում ենք: Նրանք շարունակում են, և քանի դեռ չի ստորագրվել, շարունակելու են»:
Իսկ թե ինչ կլինի ստորագրումից հետո, Միրզոյանն ասել է. «Երբ պայմանագիրը կստորագրվի, կվավերացվի, կմտնի ուժի մեջ, կնշանակի՝ խաղաղություն է հաստատված: Իրենց գործառույթը նպաստելն էր խաղաղությանը: Հիմա, եթե մտավ ուժի մեջ, նշանակում է՝ խաղաղությունը հաստատված է: Հետևաբար, մենք ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկում ունենանք այն մասին, թե ինչ փոփոխություն է պետք մտցնել մանդատում, և ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել: Խոսքը զուտ սահմանին հեռադիտակային դիտարկման մասին է»:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…