Լրահոս 24/7

Կիեւի «կապիտուլյացիայի» համար ողբացողներից մեկը Բաքուն է լինելու

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Ադրբեջանը կարող է Ուկրաինային ոչ միայն մարդասիրական, այլեւ ռազմական օգնություն ցուցաբերել, բոլոր ատյաններում «պաշտպանել» նրա ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, բայց իրական քաղաքականության տրամաբանությամբ նրան ձեռնտու է, որ այդ պատերազմում հաղթի Ռուսաստանը: Ինչու՞: Որովհետեւ եթե հետխորհրդային տարածքում խախտվում է Ալմա-Աթայի հռչակագիրը, ապա դա նախադեպ է, որ Բաքուն կարող է օգտագործել Հայաստանի դեմ:

Ես Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի դեմ բացարձակապես ոչինչ չունեմ, միակ օտար լեզուն, որով հավելյալ գրականություն եմ կարդում՝ ռուսերենն է, այդ երկրում ապրող բարեկամներ, ընկերներ, ծանոթներ ունեմ, որոնց միայն լավն ու բարին եմ ցանկանում: Բայց ես հանուն Հայաստանի ցանկանում եմ, որ Ռուսաստանն Ուկրաինայում չհաղթի: Ցնորամտությու՞ն է: Գուցե: Որովհետեւ պատերազմի ելքն իմ ցանկությամբ չի՞ պայմանավորված: Իհարկե: Բայց ես կարող եմ եւ պետք է այնպես անեմ, որ Հայաստանում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր հաղթանակը չտոնվի: Որովհետեւ ռազմա-աշխարհաքաղաքական իմաստով դա Ադրբեջանի տոնը կլինի: Թեեւ, չեմ կասկածում, Կիեւի «կապիտուլյացիայի» համար ողբացողներից մեկը Բաքուն է լինելու:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

6 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

7 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

8 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

9 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

10 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

11 hours ago