Լրահոս 24/7

Իմ թիկնազորին գետնին չեն տապալել. Սուքիասյան

«Շատ լավ են արել, որովհետև բոլորի թիկնազորները պետք է ստուգեն»,– հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով օրերս իր թիկնազորին ստուգելուն։

Նա նշել է, թե թիկնազորը սոցիալական անհավասարության տպավորություն է ստեղծում. «Մենք ուզում ենք, որ ՀՀ-ն լինի բոլորի համար հավասար։ Հնարավոր է՝ ես, որպես պատգամավոր, որպես պետական մտածողություն ունեցող մարդ, մտածեմ, որ թիկնազորով քաղաքում և քաղաքից դուրս շրջելը այնքան էլ ընկալելի չէ տուրիստների ու քաղաքացիների համար։ Այդտեղ պետք է այլ մեխանիզմներ մտածվեն, նոր օրենք պետք է գրվի»,– ասել է նա։

Սուքիասյանի խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչ են փնտրել իրավապահները. «Զենքը պետք է օպերատիվ տվյալներով իմանան, նոր փնտրեն։ Եթե փնտրելու բան չկա, չեն փնտրում։ Դա էլ թող հասկանան, որ զենք փնտրելով չէ, այլ՝ զենքն իմանան՝ կա, թե ոչ»։

Նա նաև նշել է, թե թիկնազորին գետնին չեն տապալել, այլ հրավիրել են, պարզաբանումներ են ուզել։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Կաթողիկոսն ընդունել է ԼՂ պետական այրերին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում…

11 hours ago

«Պատշաճ սահմանային վերահսկողություն է արվել»․ ԱԱԾ-ն՝ Քըլըչի անձնագրում Արարատի ուրվագծով կնիք դնելու մասին. FIP

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ իր հայ…

12 hours ago

Հույս ունեմ՝ պտուղները քաղելու ժամանակ կգա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել…

12 hours ago

Վարչապետը մեկնում է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում. հայտնում է…

12 hours ago

Ռոնալդուն առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն է

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին միլիարդատերը։ Այս մասին հաղորդում…

12 hours ago

«Սա հիբրիդային պատերազմ է»․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի վերջին ներխուժումները…

13 hours ago