Աշոցքում կստեղծվի դահուկային սպորտի և տուրիզմի ակադեմիա

 

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ ստեղծվել է դահուկային սպորտի և տուրիզմի ակադեմիա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Վերջինիս խոսքով` ակադեմիան կունենա մի քանի ուղղություններ, սակայն հիմնական գործառույթը կլինի դահուկային հրահանգիչների որակավորումը կլինի: «Փորձելու ենք անելու կանոնակարգել դաշտում առկա բաց մնացած հատվածը: Բանակցել ենք միջազգային ասոցիացիայի հետ և ակադեմիան կդառնա միջազգայինի անդամ»,-ասաց Սարգսյանը:

Ակադեմիայի կենտրոնը կլինի Աշոցքում, որտեղ կա դահուկային կենտրոն: Ակադեմիայում հնարավորություն կստանան նաև կրթվելու տաղանդավոր դահուկորդներ տարբեր մարզադպրոցներից: «Ակադեմիայում փորձելու ենք ներգրավել օտարերկրյա մասնագետների: Բացի դահուկավազքի կենտրոն դարձնելը, փորձ է արվելու աշոցքը դարձնել նաև սնոուբորդի և լեռնադահուկային սպորտի կենտրոն»,-առանձնացրեց նա:

Ակադեմիան կհամագործակցի Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի հետ: «Մենք մի կարևոր հարց ունենք հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ կապված, քանի որ ենթակառուցվածքները հարմարեցված չէ մարզիկների համար: Այդ է պատճառը, որ միջազգային մրցաշարեր չեն ընդունում մեր երկրում»,-շեշտեց Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Ակադեմիան ֆինանսավորվում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի միջոցներից:

editors

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

7 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

7 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

8 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

8 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

9 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

9 hours ago