Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 16:00-ից մինչև 18:00-ն, հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Դա իսկապես կլինի Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ից մինչև 18:00-ն, և իսկապես, ինչպես գիտեք, տեղի է ունեցել որոշակի քննարկում։ Մոսկվայում և Ստամբուլում բանակցություններ են եղել, և ավելի վաղ հեռախոսազրույց է եղել երկու նախագահների միջև: Այդ պատճառով որոշակի ըմբռնում կա, իհարկե», – ասել է նա։
Պեսկովին նաև խնդրել են մեկնաբանել Թրամփի վերջին հայտարարությունը, թե առաջիկա զրույցի շատ թեմաներ արդեն համաձայնեցված են։
Նա նշել է, որ «մեծ թվով հարցեր կան՝ կապված երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման հետ՝ կապված ուկրաինական կարգավորման հետ»։ «Այդ ամենը պետք է քննարկվի երկու նախագահների կողմից»,- ընդգծել է Պեսկովը։
«Մենք ձեզ կտեղեկացնենք այս զրույցի արդյունքների մասին, ինչպես սովորաբար անում ենք, մենք դա կանենք հնարավորինս արագ»,- հավելել է նա։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…