Լրահոս 24/7

Որքան է կազմում ՀՀ-ի պետական պարտքը․ նախարարի պարզաբանումը

Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ կազմել է 5 տրիլիոն դրամ կամ 12.8 մլրդ դոլար: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«2024–ի վերջին պետական պարտքը կազմել է շուրջ 5 տրլն դրամ, որը հավասար է շուրջ 12.8 մլրդ դոլարի: Դրա նախորդ տարվա վերջի նկատմամբ պետական պարտքն ավելացել է 6.2 տոկոսով: Բայց համախառն ներքին արդյունքի համեմատությամբ մեր պետական պարտքը նվազել է 0.1 տոկոսային կետով և կազմել 48.3 տոկոս, ինչը համարվում է շատ կայուն և անվտանգ սահմանաչափ: Դա նաև կարգավորված է մեր ֆիսկալ կանոններով»,–ասաց Հովհաննիսյանը:

Հարկեր–ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23.6 տոկոս, որը 2023–ի համեմատությամբ նվազել է: Սակայն, նախարարի խոսքով, վերջին 7 տարիներին հարկեր–ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 2.8 տոկոսային կետով՝ 20.8–ից հասնելով 23.6 տոկոսի:

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…

3 minutes ago

Կուրսկի մարզում ավարտին է հասցվում հակառակորդի ջախջախումը. Պուտին

Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…

26 minutes ago

Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Բայրամով

Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…

40 minutes ago

Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի ներքո. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…

43 minutes ago

Թրամփն ու Պուտինը վստահում են միմյանց. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…

60 minutes ago

Եկամուտների հայտարարագիր է լրացրել արդեն 12 հազար քաղաքացի. ՊԵԿ նախագահ

Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…

1 hour ago