ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը փոփոխություններ են առաջարկել «Էներգետիկայի մասին» օրենքում:
Ծովինար Վարդանյանի խոսքով, 2018-ից սկսած՝ էլեկտրաէներգետիկական շուկան աստիճանաբար ազատականացվում է, ինչի արդյունքում սպառողները կարող են ընտրել տարբեր մատակարարներ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի փոխարեն: Թեև 22 մատակարար լիցենզիա է ստացել, շուկայում ակտիվ է միայն 6-ը, իսկ առաջատար երեքի առևտրի ծավալները զգալիորեն տարբերվում են:
Առաջարկվում է, որ փոքր հիդրոէլեկտրակայանները, արևային և հողմային կայանները առաջիկա երկու տարում կարողանան հրաժարվել էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից և մտնել մրցակցային շուկա՝ առանց այն վերականգնելու իրավունքի: Սա կընդլայնի մրցակցային շուկայում վաճառողների թիվն ու էլեկտրաէներգիայի ծավալները՝ խթանելով շուկայի զարգացումը:
Ծովինար Վարդանյանը հայտնել է, որ օրինագիծը մշակվել է տնտեսավարողների հետ քննարկումներից հետո:
Նախագիծը դրական եզրակացություն է ստացել:
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է, Ուկրաինայում կարող են ամբողջական հրադադարի հասնել մի…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) կատարման ընթացքն…
Լեհաստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին հակահետևակային ականներ կտեղադրի՝ «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում։ Այս մասին…
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…
Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…