Լրահոս 24/7

Եթե Թուրքիան էլ հայ լրագրողներին Անկարա հրավիրի, ու՞մ ենք ուղարկելու, որ «ռեսպուբլիկան չխայտառակի»

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

1918թվականի սովահար Հայաստանում հայ ժողովրդի դահիճներից մեկին, թուրք Խալիլ փաշային պատվով ընդունել, պաշտոնական ճաշկերույթ են կազմակերպել, կենացը խմել, սուլթանին արեւշատություն մաղթել, երբ հայության խլյակները Սիրիայի անապատներում օրը հազարներով մեռնում էին: Ճիշտ են արել: Դրա համար էլ Արամ-փաշա Մանուկյանը ոչ թե շարքային դաշնակցական, այլ պետական գործիչ էր, երկիր էր կառուցում:

Հիմա աղմուկ են դրել, թե բա թուրք լրագրողները Հայաստանի բյուջեի, հայաստանցի հարկատուի հաշվին մի քանի օր Երեւանի շքեղ հյուրանոցներից մեկում են ապրել: Լավ են արել, չեղած տեղ «կեղտ» փնտրելու փոխարեն պետք է մտածել ահա ինչի շուրջ. եթե Թուրքիայի կառավարությունն էլ հայ լրագրողներին Անկարա հրավիրի, ու՞մ ենք ուղարկելու, որ «ռեսպուբլիկան չխայտառակի»:

Թե կարծում եք՝ «Եվրանյուսն» իր հաշվին է Բաքու լրագրող գործուղել՝ Իլհամ Ալիեւից հարցազրույց «խնդրի»:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

2 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

3 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

3 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

3 hours ago

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետին

Կառավարությունում հյուրընկալեցի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Միասին այսօր կհետևենք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների…

4 hours ago

Հայտնի է զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության…

4 hours ago