Լրահոս 24/7

Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի ու դրվի դարակում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործերի ընթացքին։

«Ես զարմանքով, եթե անկեղծ ասեմ՝ մի փոքր զայրույթով, արձանագրեցի, երբ պարզվեց, որ մեզ մոտ կան քրեական գործեր, որոնք 2018 թ. հարուցվել են աղմուկ-աղաղակով, մեծ լրատվական ուղեկցությամբ։ Հիմա մի օր հանկարծ հիշում ենք, հարցնում ենք՝ այն քրեական գործը, որն այն ժամանակ լրատվամիջոցների առաջին էջերում էր, ի՞նչ եղավ։ Ստանում ենք մի կարճ տեղեկանք՝ «նախաքննությունը շարունակվում է»։ Սա, կներեք, անթույլատրելի է, որովհետև հանրությունը, կառավարությունը պետք է պատասխան ունենան»,- ասել է նա։

Վարչապետը հիշեցրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի վրա պետբյուջեից «ահռելի և էական ներդրում» է արվել. «Ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացքում աշխատավարձերի այսպիսի բարձր մակարդակ սահմանվեց այն ակնկալիքով, որ կառավարության քաղաքական կամքը հակակոռուպցիոն քաղաքականության և պայքարի առումով ավելի ինստիտուցիոնալ կարտահայտվի։ Բայց ցավով պետք է արձանագրեմ, որ դա կապված չէ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հետ, այլև խոսել ենք դատաիրավական համակարգում մեր ունեցած խնդիրների մասին»։

Ըստ նրա, անթույլատրելի է, որ «քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, և մեկ էլ դրա մասին հիշենք 5-6-7-8-9-10-11-12 տարի հետո»։

Վարչապետը նաև նշել է, թե նման խնդիր կա նաև Քննչական կոմիտեի հետ, և պետք է բացառել նման պրակտիկան։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

2 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

3 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

3 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

3 hours ago

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետին

Կառավարությունում հյուրընկալեցի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Միասին այսօր կհետևենք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների…

4 hours ago

Հայտնի է զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության…

4 hours ago