Լրահոս 24/7

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հրադադարի մոնիթորինգն առանցքային է, բայց ՆԱՏՕ-ն մնում է լավագույն երաշխիքը։

«Հրադադարի մոնիթորինգ պետք է իրականացնեն այն երկրները, որոնց հետ Կիևն արդեն համագործակցում է հետախուզության ոլորտում։ Սակայն անվտանգության երաշխիքների ամենաարդյունավետ ձևաչափը ՆԱՏՕ-ն է»,- ասել է Զելենսկին։

Նա նաև խոսել է երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայում սպասվող ԱՄՆ-ի և Ուկրաինայի տեխնիկական խմբերի հանդիպման մասին։

«Կարծում եմ՝ լավ կլինի, որ հանդիպումն ավարտվի ինչ-որ արդյունքով, որը մեզ կմոտեցնի հրադադարի ամբողջական դադարեցմանը: Ուկրաինան ի սկզբանե պաշտպանել է անվերապահ հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը, քանի որ դրա համար տեխնիկական մակարդակով լրացուցիչ հանդիպումներ չեն պահանջվում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև ընդգծել է, որ տեղյակ է Թրամփ-Պուտին բանակցություններին։

«Թրամփն ինձ ասել է, թե ինչի մասին է խոսել Պուտինի հետ։ Մասնավորապես, զրույցն ընթացել է հրթիռներ և հեռահար այլ զենքեր չօգտագործելու, էներգետիկ օբյեկտներին և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներին չհարվածելու մասին»,- ասել է նա և հավելել, որ անհրաժեշտ է որոշել, թե ի՞նչ է ներառված «քաղաքացիական այլ ենթակառուցվածքներում»։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։ Թբիլիսիում տեղի…

52 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-14 աստիճանով

Երևան քաղաքում մարտի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 23-ի…

2 hours ago

Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի էր․ Պեսկով

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի…

3 hours ago

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է պատանդների ազատ արձակման երկփուլ ծրագիր

Իսրայելը եգիպտոսցի միջնորդների միջոցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը ներկայացրել է Գազայի հատվածից պատանդներին ազատելու երկփուլ ծրագիր,…

4 hours ago

Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնում է թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Ստամբուլի…

5 hours ago

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

22 hours ago