Լրահոս 24/7

Էրդողանի աշխատակազմից արձագանքել են ադրբեջանական զլմ-ների կեղծ պնդումներին

Թուրքիայում արձագանքել են ադրբեջանական մամուլում տարածում գտած այն պնդմանը, թե հայ-թուրքական սահմանը բացվել է՝ առանց Բաքվին տեղյակ պահելու։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է.

«Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած «Թուրքիայի անսպասելի քայլը. սահմանը բացվեց հայերի համար, Բաքուն անտեղյակ մնաց» պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ալիջան սահմանային անցակետը բացվել է միայն Հայաստանից Սիրիա մեր երկրի տարածքով մարդասիրական օգնության շարասյան անցումն ու վերադարձն ապահովելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ թուրքական կողմի՝ 1992թ․ նախարարների խորհրդի որոշմամբ Ալիջան սահմանային անցակետին տրվել է ժամանակավոր սահմանային անցակետի կարգավիճակ՝ միայն մարդասիրական օգնության տեղափոխման համար։

«Հայաստանի 4 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության շարասյունը երեկ Իգդիր նահանգի Ալիջան սահմանային անցակետով մուտք է գործել մեր երկիր՝ Հաթայի/Ջիլվեգյոզու սահմանային անցակետով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Նախատեսվում է, որ բեռնատարները վաղը կեսօրին կհասնեն Սիրիա։ Այդ բեռնատարները նույն երթուղով կվերադառնան Հայաստան»,- հայտնել է գերատեսչությունից։

Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնից նշել են, որ Ալիջան անցակետն օգտագործվել է կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների կողմից 2024թ. հուլիսի 30-ին սահմանին կայացած հինգերորդ փուլի բանակցությունների շրջանակներում փոխադարձ անցումների համար։

«Այս անցակետն օգտագործվում է նաև Թուրքիա-Հայաստան սահմանային հանձնաժողովների կողմից սահմանային հարցերի վերաբերյալ իրենց հանդիպումների շրջանակներում»,- հավելել են կենտրոնից։

Թիվ 1

Recent Posts

Այս ամենը քաղաքական ճնշում է իմ նկատմամբ. Աղազարյան

«Այս ամենը քաղաքական ճնշում է իմ նկատմամբ»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ելույթ ունենալով…

13 minutes ago

Գազայի հատվածում հարյուրավոր մարդիկ ցույց են կազմակերպել ՀԱՄԱՍ-ի դեմ

Գազայի հատվածի հյուսիսում մարտի 25-ին հարյուրավոր պաղեստինցիներ ցույց են անցկացրել՝ պահանջելով դադարեցնել պատերազմն Իսրայելի դեմ։…

30 minutes ago

Սուրեն Պապիկյանը հետևել է ատեստավորման գործընթացին

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական…

48 minutes ago

Ռուբիոն և Փաշինյանը համակարծիք են՝ Հարավային Կովկասում որևէ դրսևորմամբ էսկալացիան ընդունելի չէ. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան…

1 hour ago

Քաղաքացին 23.000 դոլար է տվել Աղազարյանին. դատախազի միջնորդությունը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 26-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով…

1 hour ago

ՌԴ նոր դեսպանը այսօր մեկնել է ԱՄՆ

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մարտի 26-ին կմեկնի Միացյալ Նահանգներ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է…

2 hours ago