Լրահոս 24/7

Վերջին տարիներին գրանցված դեղերի թիվը նկատելիորեն նվազել է

Այսօր Ազգային ժողովում առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացավ աշխատանքային քննարկում՝ դեղերի պետական գրանցման գործընթացի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

«Վերջին տարիներին գրանցված դեղերի թիվը նկատելիորեն նվազել է և այս իրավիճակով պայմանավորված՝ նախաձեռնվեց քննարկումը՝ ոլորտի մասնագետների մասնակցությամբ։

Քննարկմանը ներկա էին առողջապահության նախարարը, Անկախ դեղատների ասոցիացիայի ղեկավարը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը ինչպես նաև դեղագործական ու դեղերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ և ոլորտի այլ շահագրգիռ կողմեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց դեղերի գրանցման գործընթացում առկա հիմնական խոչընդոտներին։ Մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկները՝ ուղղված գործընթացների պարզեցմանը, դեղերի մատակարարման շղթայի բարելավմանը, ինչպես նաև պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության առավել արդյունավետ կազմակերպմանը։

Քննարկման արդյունքում օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի փոփոխություններ կնախաձեռնվեն՝ առկա իրավիճակը բարելավելու համար»,- հայտնել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը։

Թիվ 1

Recent Posts

60 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման…

4 minutes ago

Այս ամենը քաղաքական ճնշում է իմ նկատմամբ. Աղազարյան

«Այս ամենը քաղաքական ճնշում է իմ նկատմամբ»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ելույթ ունենալով…

25 minutes ago

Գազայի հատվածում հարյուրավոր մարդիկ ցույց են կազմակերպել ՀԱՄԱՍ-ի դեմ

Գազայի հատվածի հյուսիսում մարտի 25-ին հարյուրավոր պաղեստինցիներ ցույց են անցկացրել՝ պահանջելով դադարեցնել պատերազմն Իսրայելի դեմ։…

42 minutes ago

Սուրեն Պապիկյանը հետևել է ատեստավորման գործընթացին

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական…

60 minutes ago

Ռուբիոն և Փաշինյանը համակարծիք են՝ Հարավային Կովկասում որևէ դրսևորմամբ էսկալացիան ընդունելի չէ. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան…

1 hour ago

Քաղաքացին 23.000 դոլար է տվել Աղազարյանին. դատախազի միջնորդությունը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 26-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով…

2 hours ago