

Կային հարցադրումներ, որոնք արվել են, և որոնք շարունակվելու են արվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:
«Այն գնահատականները, որ հնչում են, որ վեկտորը փոխեցին, դրանք իրականությանը չեն համապատասխանում: Կա մի իրականություն, որ ՀՀ-ն իր անկախությունը և ինքնիշխանությունը պաշտպանում է, երբ իրեն խաբում են, «գցում» են՝ դա արձանագրում է և բարձր ասում է, երբ մի բանի հետ համաձայն չէ, դրա մասին ասում է, երբ ինչ-որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է: Մենք երբևիցե չենք հայտարարել, որ աշխարհի որևէ երկրի հետ պետք է խզենք մեր հարաբերությունը, և նույնը վերաբերում է Ռուսաստանին: Անընդհատ չենք կարողանում լարվածության մասին խոսել և լարվածություն պահել: Կա հարց, կա պատասխան, չկա պատասխան, կա մեր կողմից հարցադրում, այսինքն՝ ըստ իրավիճակի է: Դա մարտավարություն չէ: Այն բաները, որ տեղի են ունեցել 2020 թվականին, 2021-ին, 2022-ին, 2023-ին և 2024-ին, մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել. միայն ՀԱՊԿ-ի մասով չէ, բոլոր մասերով՝ հայտարարություններով. որևէ բան չի փոխվել: Այդ խնդիրների շուրջ մենք խոսել ենք և շարունակելու ենք խոսել»,- նշեց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է ռուսական միջնորդությամբ եռակողմ ձևաչափով ապաշրջափակման հնարավորությանը, ապա Ալեն Սիմոնյանը նշեց, որ նման բան չի քննարկվում: «Անընդհատ ռուսական ստվերը տեսնելը թե՛ դրական, թե՛ բացասական առումով, դադարեցրեք, փակեք այդ թեման»,- ասաց նա:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…