Facebook
19.12.2019

Չգնված մայբախների, չոսկեզօծված պատերի, չպատվիրված մեքենաների մասին գնահատականներ տալու դեռ 4 տարի ունեք․ Գոհար Աբաջյան

Չգնված մայբախների, չոսկեզօծված պատերի, չպատվիրված մեքենաների մասին գնահատականներ տալու դեռ 4 տարի ունեք․ Գոհար Աբաջյան

 

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կառավարական առանձնատներում այս պահին ապրում ենք մենք և վարչապետի ընտանիքը։ Բոլորիս ծանրաբեռնվածության և աշխատանքի բերումով շատ հազվադեպ ենք հանդիպում տարածքում, երևի թե չեմ սխալվի, եթե ասեմ՝ 1 տարվա ընթացքում կարողացել ենք բակում նստել և զրուցել 2 կամ 3 անգամ։

Զրույցներից մեկի ժամանակ Աննան անկեղծ տխրությամբ խոստովանեց․ «Նենց եմ նախանձում, երբ առավոտյան պատուհանից տեսնում եմ, ոնց ես դուրս գալիս, հանգիստ նստում մեքենադ ու գնում աշխատանքի․․․ ոնց եմ կարոտել էդ ազատությունը, մեքենա վարելը»:

Ինձ այս առումով նախանձում է նաև Արարատը։ Մեկ մեկ, երբ կիրակի տանն է լինում, նստում է մեքենան ու սկսում քշել դաչայի տարածքում)։

Երբեմն նյարդերս տեղի են տալիս, երբ ուզում եմ երեխաների հետ կիրակին անցկացնել միասին ու հասկանում եմ, որ դա անհնար է․ անհնար է, քանզի եթե Արարատը մեր հետ է, մենք առանց անվտանգության չենք կարող դուրս գալ զբոսնելու։ Գեղեցիկ կանաչապատ տարածքը հաճախ բանտի նման մի բան է հիշեցնում, որից դուրս գալիս քեզ պետք է ուղեկցեն։

Հեռվից շքեղություն թվացող այդ մեքենաները ներսում նստողների համար փակ դռներով մի կետից մյուս կետ տեղաշարժվող մարմիններ են, որոնցից դուրս դու թողում ես քո ազատ շարժվելու իրավունքը:

Ես սիրով հրաժարվել եմ սպասարկող մեքենայից, քանի որ ես դա կարող եմ անել, ինձ ոչինչ օրեքով պարտադրված չէ։

Կարո՞ղ է ԱԺ նախագահը հրաժարվել՝ ոչ։

Կարո՞ղ են վարչապետն ու նրա ընտանիքը հրաժարվել՝ ոչ։

Ես հասկանում եմ, որ Սաշիկ, Գոնսալես, հեռախոսի շուկայի մենաշնորհ-որդի և մեդիադաշտի մենաշնորհ-փեսա տեսած հասարակությունը դեռ շատ զգայուն է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

Ես նաև վստահ եմ, որ տարիներով ձևավերված այդ վախերը դեռ տարբեր դրսևորումներ են ստանալու` ստատուսների և մամուլի «բացահայտումների» տեսքով:

Բայց նման բարձրադիր ու վեհ դիրքերից 21 տարեկան աղջկան քննադատելուց առաջ մի պահ կանգ առեք ու կտեսնեք, որ նրա միակ «մեղքն» եղել է այն,որ ակամա ենթարկվել է իրեն պարտադրված օրենքի պահանջներին:

Իսկ չգնված մայբախների, չոսկեզօծված պատերի, չպատվիրված մեքենաների մասին գնահատականներ տալու դեռ 4 տարի ունեք:

Հ․Գ Մարիամի հետ վերջին անգամ շփվել եմ Jamiroqui համերգին։ Վարորդական իրավունքի քննությունը լավ հանձնել էր և ոգևորված սպասում էր, երբ է սկսելու վարել։

https://www.facebook.com/gohar.abajyan/posts/10158094858944114

Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
Թիվ 1
Լրահոս
Պապոյանը ընդունել է Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը
16:26
Պապոյանը ընդունել է Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը
Ֆիցոն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները
16:10
Ֆիցոն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները
«Վրացական երազանքը» կրկին նախագահի իմպիչմենթի գործընթաց կսկսի
15:56
«Վրացական երազանքը» կրկին նախագահի իմպիչմենթի գործընթաց կսկսի
Տեսչականը «Դոմուսի» Իսակովի հասցեում ստուգումներ չէր իրականացրել
15:47
Տեսչականը «Դոմուսի» Իսակովի հասցեում ստուգումներ չէր իրականացրել
Պուտինն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն
15:40
Պուտինն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն
Իրանը «Դիմադրության պակտ» է մշակում
15:34
Իրանը «Դիմադրության պակտ» է մշակում
«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել. Ցուցուլյան
15:19
«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել. Ցուցուլյան
ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի ներկայացուցիչները՝ ԿԳՄՍ-ում
15:08
ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի ներկայացուցիչները՝ ԿԳՄՍ-ում
«Տեսնում ենք Արևմուտքի կողմից պղտոր ջրում ձուկ բռնելու մեծ ցանկություն». Զախարովա
15:03
«Տեսնում ենք Արևմուտքի կողմից պղտոր ջրում ձուկ բռնելու մեծ ցանկություն». Զախարովա
Լիոնել Մեսսի եղբայրը Հայաստանում է
14:44
Լիոնել Մեսսի եղբայրը Հայաստանում է
«Դոմուսի» հրդեհից տուժածների մասին տեղեկատվություն չկա
14:32
«Դոմուսի» հրդեհից տուժածների մասին տեղեկատվություն չկա
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա
14:21
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա
Մեծ հրդեհ Իսակովի պողոտայում
13:58
Մեծ հրդեհ Իսակովի պողոտայում
ՀԱՄԱՍ-ը հայտնել է Թել Ավիվի գնդակոծության մասին
13:47
ՀԱՄԱՍ-ը հայտնել է Թել Ավիվի գնդակոծության մասին
ԱՊՀ ԱԳ նախարարները լուսանկարվել են
13:45
ԱՊՀ ԱԳ նախարարները լուսանկարվել են