ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Հայաստանի տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում, և դրանք ռազմավարական նշանակություն ունեն։ Նա մատնանշել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը։
Ըստ նրա՝ սա «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մաս է․ «Իրանը ոչ միայն առաջին պետություններից էր, որ ողջունեց մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այլև գործնականում ներգրավված է նախագծի կյանքի կոչմանը»,- ասել է նա։
Միրզոյանը նշել է, որ Իրանի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացի վերաբերյալ զարգացումները, ընդգծել ՀՀ հանձնառությունը՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման գործում. «Բազմիցս ընդգծել ենք, որ բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ»,- ասել է նա՝ հավելելով, որ ինչպես Իրանի, այնպես էլ ՀՀ համար մեր պետությունների սահմանի անքակտելիությունն ունի կենսական նշանակություն։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…