Լրահոս 24/7

Գերիների հարցը խաղաղության պայմանագրի բանակցություններում դնելու որևիցե հասկանալի առիթ չկա

Պատերազմից հետո մենք ունեցել ենք 153 գերեվարված անձ, այսօր մենք ունենք 23 գերեվարված անձ, որոնցից 12-ը ռազմաքաղաքական ղերկավարներ են, որոնք գերեվարվել են 2020 թվականի պատերազմից հետո: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի դիտարկմանը, թե գերիների մասին խաղաղության պայմանագրի մասին բանակցությունների գործընթացում խոսք չկա:

Խաղաղության պայմանագրում, ըստ Ալեն Սիմոնյանի, գերիների հարց ներառելու կարիք չկա:

«Դա այդտեղ ամրագրելու հարց չէ: Այդ աշխատանքը շարունակվում է պայմանագրից դուրս, որովհետև պայմանագիրը կարող է ևս 2 տարի չստորագրվել, բայց մեր կողմից ամեն ինչ արվում է, որ մեր գերիները հնարավորինս շուտ վերադառնան: Դրա համար այդ հարցն այնտեղ դնելու որևիցե հասկանալի առիթ ու պատճառ չկա և չի կարող լինել»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

4 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

6 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

7 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

7 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

7 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

8 hours ago