Լրահոս 24/7

Ադրբեջանը կոչ է արել բաց չթողնել խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորությունը

Ադրբեջանական կողմը կոչ է արել հայկական կողմին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը և նշել, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու:

Այս մասին արգենտինական «Perfil» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Բուենոս Այրեսում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Այն գործոններից մեկը, որը դրդում է Հայաստանին գնալ համաձայնության, այն գիտակցումն է, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, սխալ կլինի այն բաց թողնելը», – հայտարարել է Ամիրբեկովը:

Նրա խոսքով՝ այս ամիս Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար: Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ, հրաժարվի տարածքային հավակնություններից և օտար ուժերին դուրս բերի սահմանամերձ շրջաններից։

«Այս համաձայնագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը։ Խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա», – ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան։

Թիվ 1

Recent Posts

ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ահռելի ծավալի է հասել․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…

3 minutes ago

ԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հայտարարություն են տարածել

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի…

38 minutes ago

«Անկախ դիտորդի» դիտորդին հեռացրել են Գյումրիի տեղամասից․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է. ««Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել…

41 minutes ago

ԼՂ տնտեսվարողների վճարած մաքսատուրքերը և հարկային հաշվարկների հարցը

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Ինքս…

43 minutes ago

Ալիեւը «ռամազանին գինի՞ է խմում»

Մուսուլմանական պահքի՝ ռամազան ամսվա, վերջին օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել իսլամադավան…

2 hours ago

Ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․ Մարտի 30-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ…

2 hours ago