Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ դրսի սրճարաններում ծխելու խնդրին, որ մասին կա ընդունված օրենք։
«Սա նույնպես մեր քաղաքացիների առողջությանն է վերաբերում։ Երբ մենք ընդունեցինք ծխախոտի հետ կապված օրենքը, որով էլ իրավունք չկար դրսում ծխելու, դրանով զբաղվում են ոստիկանությունն և տեսչական մարմինը։ Բայց արի ու տես, որ արդեն երրոդ տարին է՝ դրսի սրճարաններում ծխում են։ Մենք ի՞նչ պետք է անենք, չունե՞նք այդքան ուժ, որ դա զսպենք, թե պե՞տք է օրենքը ընդունենք, ու մնացածը մեր վրա ծիծաղեն։ Նկատի ունեմ, որ քաղաքացին, որը որ տեսնում է մի ուրիշ անձ ծխում է, նա մեզ լավ չի վերաբերվի, կասի ինչու այդտեղ պետք է ծխեն»,- հայտարարեց պատգամավորը։
Նա, դիմելով ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին, ասաց որ չի ուզում իրեն պաստախանեն, այլ ուզում է դրանով զբաղվեն․ «Կոնկրետ ուժ չունենք, ուրեմն եկեք օրենքը փոխենք, եթե ուժ ունենք, եկեք լուծում տանք։ Ինձ համար տհաճ է, որ ես ԱԺ պատգամավոր եմ, ինչ որ մի տեղ նստած տեսնում եմ երկու-երեք հոգի ծխում են։ Ես ոստիկան չեմ, որ ասեմ ինչու եք ծխում»։
Դժգոհությանը ի պատասխան՝ Ղազարյանը նշեց, որ ակնհայտորեն հարցը առնչվում է վարչական իրավախախտում կազմելու հնարավորությունը։ «Կարծում եմ ոստիկանությունը՝ պարեկայինը կամ տվյալ դեպքում՝ համայնքային ոստիկանությունը հնարավորինս իր ներուժի չափով փորձում է կանխարգելել, իսկ առկայության դեպքում դրանք արձանագրում են և կազմվում են համապատասխան տուգանքներ։ Կփորձենք առավել մեծ ջանքեր կիրառել այս ուղղությամբ»,- ասաց նախարարի տեղակալը։
Սուքիասյանը կրկին շեշտեց, որ նկատի ունի, որ պետք է հիմնավոր տեղեկանք տալ, որ չի լինում այս ուժով դա իրականացնել։
«Ես խնդրում եմ ցանացած տեղեկություն պետք է գա օպերատիվ կենտրոն, մշակվի և վերլուծվի։ Օրինակ՝ շատ նեղ փողոց կա՝ 8 մետր է, այնտեղ ոստիկանական ազդանաշան է տրվում, սրճարաներ կան ու մարդիկ վատ են զգում, իհարկե, Champs-Élysées-ում կարող է չլսի, որովհետև 80 մետր է։ Նկատի ունենք՝ նորմատիվները քննարկեք։ Իհարկե, շատ լավ է խստացված ռեժիմը, գոհ ենք աշխատանքից պարեկների, բայց պարեկեներին պետք է գործիքներ տանք, որ ավելի լավ սպասարկեն հասարակությանը»,- նշեց պատգամավորը։
Ղազարյանը իր հերթին նշեց, որ ունեն օպերատիվ կառավարման կենտրոն, բոլոր ահազանգերը կենտրոնացվում են այնտեղ, ըստ այդմ, վարվում են, կոնկրետ պերակային ծառայության դեպքում ղեկավարվում են համապատասխան կարգախմբերը։
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…