Լրահոս 24/7

Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ներդնել ժամանակավոր կառավարում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ՄԱԿ-ի և մի շարք երկրների հովանու ներքո քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ներդրնելու հարցը, որպեսզի այնտեղ ընտրություններ անցկացվեն:

«Սկզբունքորեն հնարավոր կլիներ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի հովանու ներքո, եվրոպական երկրների հետ, իհարկե, մեր գործընկերների և ընկերների հետ քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնելու հնարավորությունը, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանը իշխանության բերելու և հետո արդեն նրանց հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար», – ասել է Պուտինը։

Նման պայմաններում ձևավորված Ուկրաինայի կառավարության հետ, ինչպես կարծում Է Պուտինը, հնարավոր կլինի ստորագրել «լեգիտիմ փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ամբողջ աշխարհում և հուսալի կլինեն»:

«Բայց դա տարբերակներից միայն մեկն է։ Ես չեմ ասում, որ ուրիշները գոյություն չունեն, բայց դա տարբերակներից մեկն է, և ՄԱԿ- ի աշխատանքում նման պրակտիկա կա», – հավելել է նա։

Թիվ 1

Recent Posts

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…

13 hours ago

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…

14 hours ago

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 17:00-ի դրությամբ

Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…

15 hours ago

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն` աշխատող քաղաքացիներին

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…

16 hours ago

Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…

16 hours ago

ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ահռելի ծավալի է հասել․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…

18 hours ago