Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.
Թարմ ուղեղով՝ դառը դուրճի հետ
Նիկոլ Փաշինյանը իր քայլարշավը 2018 թվականի մարտի վերջին օրերին սկսել է Գյումրիից:
Ենթադրում եմ, որ իշխող ուժի համար Գյումրիի ընտրությունները նաև դրանով են կարևոր՝ սիմվոլիկայի իմաստով: Գյումրիում պարտությունը կարող է լինել հոգեբանական պարտություն:
ՔՊ-ն, մեծ հաշվով, չի հաղթել նաև Երևանում կամ այն ձևով, որ այսօր իշխանության է մայրաքաղաքում, նման չէր հաղթանակի:
2018-ի ընտրություններում Փաշինյանի հաղթանակը կասկածի տակ չենք կարող դնել: Ընդհանրապես, երբ երկրում հեղափոխություն է իրականացվում, միակ մարդը, ով գալիս է իշխանութնան, դա հենց հեղափոխություն իրականացնողն է:
Այնպես որ, Սերժի պնդումը և բացատրությունը, որ ինքը իշխանությունը հանձնել է Գազպրոմի Կարենին, զավեշտալի է: 2018-ի գարնանը Սերժը Հայաստանում այլևս իշխանություն չուներ, հետևաբար, այն չէր կարող փոխանցել որևէ մեկին:
Արցախում կրած աղետալի պարտությունից հետո անգամ Փաշինյանը հաղթել է 2021-ի ընտրություններում: Այդ մասին վերջերս Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց:
Ես մտածել եմ, որ Փաշինյանն ու թիմը ընտրակեղծարարության չեն դիմել, քանի որ դրա կարիքը չեն ունեցել:
Արդյոք նրանք կդիմե՞ն ընտրակեղծարարության Գյումրիում և մեկ տարի անց Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններում:
Ժամանակը ցույց կտա, բայց Գյումրիում վերջին օրերին կատարվողը չի խոսում այն մասին, որ կարիքի դեպքում այս իշխանությունները չեն դիմելու ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի և ընտրությունները կեղծելու բոլոր այն միջոցներին, որին դիմել են Հայաստանի նախորդ բոլոր իշխանությունները և կառավարությունները:
Գյումրին լինելու է լակմուսի թուղթը:
Տեղեկատվությունը և շփումների լայնությունը, որ ունեմ Գյումրիում, բացարձակապես չեն խոսում այն մասին, որ իշխող ուժը հաջողության է հասնելու երկրորդ քաղաքում:
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…