Լրահոս 24/7

ՄԹ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցի հեղինակը եղել է Վինչեսթերի եպիսկոպոսը, հարցին պատասխանել է Լեյբորիստական կուսակցության անդամ, Դարլինգթոնի բարոնուհի Ջենի Չեփմանը՝ ներկայացնելով Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության պատասխանը։

Եպիսկոպոսը հարցրել է, թե ինչ հայտարարություններով են ՄԹ իշխանությունները դիմել Ադրբեջանի կառավարությանը, և ինչ քայլեր են ձեռնարկվում միջազգային գործընկերների հետ համակարգմամբ՝ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով։

Ի պատասխան՝ բարոնուհի Չեփմանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել, որպեսզի 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ ձերբակալված անձինք կանգնեն արդար դատաքննության առջև և պահվեն անվտանգ պայմաններում՝ համաձայն Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների։

«Մեր դեսպանատունը Բաքվում ուշադիր հետևում է այդ գործերին և պարբերաբար թարմացումներ է պահանջում՝ տեղյակ լինելու ընթացիկ զարգացումներին։ Մենք նաև շարունակաբար կոչ ենք անում ազատ արձակել մնացած բոլոր ռազմագերիներին։ Պետնախարար Սթիվեն Դոութին այս հարցերը քննարկել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ՝ 2024 թվականի հոկտեմբերին վերջինիս՝ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։ Իսկ 2025 թվականի մարտի 10-ին Ադրբեջանի նախագահի գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության կարևորությունը։ Նույն ուղերձները փոխանցվել են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի և արտաքին գործերի նախարարի կողմից»,- նշված է պատասխանի մեջ։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

13 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

13 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

14 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

14 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

14 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

14 hours ago