

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց միջազգային օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեյի հետ շրջայց է կատարել օդանավակայանի տերմինալում:
Մարսելո Վենդեն դեսպանին է ներկայացրել վերջերս օդանավակայանի արդիականացմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես, Մեկնման սրահում ֆրանսիական «IDEMIA Smart Identity» ընկերության կողմից տեղադրված նոր համակարգերը (օդանավակայանի անձնակազմի համար դեմքի նույնականացման համակարգեր, ավտոմատացված մուտքեր ուղևորների համար): Վերջինս մաս է կազմում կոնսորցիումի, որը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրին և նշված համակարգերի տեղադրումը նպատակ ունի դյուրացնել սահմանահատման գործընթացները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին վերաբերող հարցեր:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…