

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և տիկին Էլկե Բուդենբենդերին: ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահը հանդիպել են ընդլայնված կազմերով, տեղի է ունեցել նաև Աննա Հակոբյանի և Էլկե Բուդենբենդերի առանձնազրույցը:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շտայնմայերի այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական է, քանի որ Գերմանիայի նախագահի առաջին այցն է մեր երկիր: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն ակտիվ և խորացող համագործակցություն։ Այդ առումով, երկրի ղեկավարը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ Կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և շնորհակալություն հայտնել այդ ուղղությամբ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի անձնական ջանքերի համար։
Գերմանիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցության խորացումը: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռանկարային է համարել փոխգործակցությունը տնտեսության, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտներում: Գերմանիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացման ու ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացման գործում:
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությունը, ինչին կարող է նպաստել նաև մարդկային շփումների ակտիվացումը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսությունը:
Անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը: ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահը կարևորել են համաձայնագրի ստորագրումը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ կառավարության խաղաղության օրակարգին:
Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…