«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ այդպիսով մերժելով Քոչարյանի պաշտպանների ավելի վաղ ներկայացրած բողոքը: