

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը:
Օրակարգում ընդգրկված է եղել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքների ներկայացումը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը զեկուցել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգում պիլոտային մեթոդաբանությունների ներդրման, օրենսդրական կարգավորումների, բարեվարքության ուսումնասիրությունների համակարգում օրենսդրական փաթեթի ընդունման և դրա հետ կապված ընդհանուր միտումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերահսկողության ուղղությամբ իրականացված աշխատանքին, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների բարեվարքության համակարգում ներդրված օրենսդրական փոփոխություններին: Մանրամասներ են ներկայացվել նաև հայտարարագրման, մասնավորապես՝ հայտարարագրերի վերլուծության, ծանուցման գործընթացների արդյունքների վերաբերյալ և այլն: Մարիամ Գալստյանը ներկայացրել է նաև թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, խոսել հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի, կուսակցությունների ֆինանսական հաշվետվության, ԿԿՀ էլեկտրոնային հարթակի, հակակոռուպցիոն կրթության էլեկտրոնային հարթակի մասին:
Վերոնշյալ հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները մտքեր են փոխանակել հանձնաժողովի գործունեության մեխանիզմների շարունակական զարգացման, բարեվարքության համակարգի կատարելագործման, հայտարարագրման համակարգի բարելավման և այլ թեմաների շուրջ:
Վարչապետն ընդգծել է, որ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման կարևորագույն նախադրյալներից է ոչ միայն քաղաքական կամքը, այլ նաև ինստիտուտների զարգացումը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ խնդիրը շատ ավելի գլոբալ է և չի վերաբերում միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Վարչապետի խոսքով, այն պետք է նաև դիտարկել դատաիրավական համակարգի համատեքստում և սոցիալ-հոգեբանական ոլորտում: Այս առումով՝ վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն կրթության քաղաքականությունը և ընդգծել, որ ժամանակին ռազմավարական որոշումներ են կայացվել՝ պետական գերատեսչություններում հակակոռուպցիոն ընկալումների մեծացման նպատակով հաղորդակցություն ապահովել ուղղությամբ:
«Դրա կարիքը միանշանակ կա, որովհետև մարդկանց իրազեկվածությունը կոռուպցիայի և նրա տարբեր դրսևորումների մասին ամեն անգամ և որոշակի պարբերականությամբ թարմացնելը շատ կարևոր է: Այս առումով՝ կարևոր եմ համարում, որ մեր օրենսդրությունների փոփոխությունները կարողանանք գերատեսչություններում, պաշտոնյաներին և այն մարդկանց, ում դա վերաբերում է, կոմունիկացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այդ աշխատանքը պետք է իրականացնել շարունակական կերպով:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…