

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի» փաստերն այդ երկրում՝ նկատի ունենալով ընտրված քաղաքապետների համատարած հեռացումները։
Չնայած միջազգային հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է մարտի 23-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության վրա, Եվրախորհուրդը նախատեսել է չանտեսել նաև 2016 թվականից ի վեր թուրքական համայնքների մոտ 150 ընտրված քաղաքապետի հեռացումները, որոնց հաճախ փոխարինում էին կառավարության կողմից ուղղակիորեն նշանակված անձինք։
«Մենք ցանկանում ենք վերջ տալ քաղաքապետների հեռացումներին ու պաշտոնանկություններին և նրանց փոխարինմանը կառավարության վստահված անձանցով: Մենք նման գործողությունները համարում ենք անօրինական»,- Euronews-ին ասել է Թուրքիայի հարցով կոնգրեսի համազեկուցող Բրայոնի Ռուդկինը: Նա նշել է, որ հարցը ոչ թե իրավական է, այլ ժողովրդավարական:
Ավելի վաղ կոնգրեսի անդամները հռչակագիր են ընդունել՝ կոչ անելով Թուրքիային ազատ արձակել բոլոր կալանավորված քաղաքապետներին և դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։ Կոնգրեսը դատապարտել է Իմամօղլուի բանտարկությունը և քննադատել նրան համալսարանական դիպլոմից զրկելը, որն անհրաժեշտ էր նախագահի ընտրությանը մասնակցելու համար՝ դա համարելով բացահայտ քաղաքական մարտավարություն:
Թուրքիան բացասաբար է արձագանքել Կոնգրեսի գործողություններին։ Երկրի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը սոցցանցերում Կոնգրեսի դիրքորոշումն անվանել է «իրավական իրողություններից հեռու» և մեղադրել ԵԽ-ին անաչառության սկզբունքը խախտելու ու Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…