

Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում քննարկել եվրոպական անվտանգության, Անկարա-Բրյուսել ռազմաարդյունաբերական ինտեգրացիայի եւ ուկրաինական կարգավորմանը վերաբերող հույժ կարեւոր հարցեր, ապրիլի 2-ին Սիրիայի պետական «Սանա» գործակալությունը տեղեկություն է տարածել, որ Իսրայելի օդուժը ռմբակոծել է Դամասկոսը: Ըստ աղբյուրի՝ թիրախ է ընտրվել Սիրիայի մայրաքաղաքի Բարզա շրջանում տեղակայված գիտա-հետազոտական կենտրոնը, որ «ռազմական նշանակություն ունի»: Այն, ինչպես նաեւ ավելի վաղ դարձյալ իսրայելական օդուժի կողմից ռմբակոծության ենթարկված ռազմական օդանավակայանները, զինապահեստները, հետախուզական նշանակության ենթակառուցվածքները ժառանգություն են մնացել նախկին վարչակազմից: Սիրիայի տարածքում ռազմական թիրախների խոցումը պաշտոնական Երուսաղեմը հիմնավորում է նրանով, որ «թշնամաբար տրամադրված վարչակազմի տրամադրության տակ մնալով՝ դրանք սպառնալիք կլինեին Իսրայելի անվտանգությանը»:
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Իսրայելը չի ճանաչում Սիրիայում հաստատված իշխանության օրինականությունը, քանի որ այն, ինչպես իսրայելցի փորձագետներն են համոզված, «շարունակում է մնալ ջիհադական», այսինքն՝ արմատական-իսլամական, որը Մերձավոր Արեւելքում հրեական պետությունը համարում է «սիոնիստական օկուպացիոն ռեժիմ»:
Սիրիայի նոր իշխանությունը միանշանակորեն վայելում է Թուրքիայի հովանավորությունը: Փաստացի այդ իշխանության դեմ Իսրայելի ձեռնարկած քայլերը խորքային իմաստով ուղղված են Թուրքիային:
Նույն օրը, երբ իսրայելական օդուժը ռմբակոծել է Դամասկոսը, Իսրայելի անվտանգության նախարար, աջ-ազգայնական Բեն-Գվիրը մի քանի տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Արեւելյան Երուսաղեմ եւ «շրջագայել Ալ-Աքսա մզկիթի տարածքում»: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այդ առթիվ վճռական բողոք է հայտնել: Ալ-Աքսա մզկիթը հավատացյալների համար թեեւ շարունակում է փակ մնալ, բայց համարվում է Արեւելյան Երուսաղեմում արաբական ներկայություն խորհրդանիշ, որտեղ իսրայելցի պաշտոնյաների մուտքը սահմանափակված է:
Դատելով Իսրայելի վարչապետ Նաթանյահուի վերջին օրերի քայլերից, նա տրամադրված է ամեն ինչ անել, որպեսզի «դավագրգռի» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երկու օր առաջ Նաթանյահուն Երուսաղեմի նստավայրում ընդունել է Հունաստանի վարչապետ Միցոտակիսին, կողմերը քննարկել են ամենատարբեր, այդ թվում նաեւ անվտանգության, ոլորտներում համագործակցության խորացման հետ կապված հարցեր: Վերադառնալով Աթենք, Հունաստանի վարչապետը խորհրդարանին տեղեկացրել է առաջիկա տարիներին ավելի քան 25 միլիարդ եվրոյի ռազմական ծախսեր կատարելու կառավարության ծրագրի մասին:
Ըստ իսրայելական աղբյուրների, Հունաստանը մտադրված է ստեղծել «Աքիլեսի վահան» անվանումն ստացած՝ հակաօդային պաշտպանության գերժամանակակից համակարգ: Ըստ երեւույթին, խոսքը վերաբերում է իսրայելական արտադրության «Երկաթե գմբեթ» եւ «Դավթի պարսատիկ» ՀՕՊ միջոցների գնմանը: Տարածաշրջանի միակ երկիրը, որի հետ Հունաստանի հարաբերությունները պատմականորեն բարդ են, Թուրքիան է: Եւ պարզ է, որ հունական «Աքիլեսի հավանն» ստեղծվում է առաջին հերթին Թուրքիայից պաշտպանվելու համար: Ընդ որում, ծրագրին մասնակից է դառնում նաեւ Իսրայելը, որի օդուժը Կատարի հետ միասին Հունաստանում համատեղ զորավարժություններ է անցկացնում:
Ասվածից, իհարկե, չարժե միանշանակ եզրակացության հանգել, որ թուրք-իսրայելական ռազմական բախում է հասունանում: Թուրքիան, համենայնդեպս, ՆԱՏՕ-ի անդամ է, Իսրայելը եւ Հունաստանը տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներն են: Հավանական է, որ ծագած խնդիրները գտնեն դիվանագիտական կարգավորում: Բայց Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ռազմական ներկայությունը ծավալելու հավանականությունը չափազանց մեծ է: Իսկ դա հղի է Իսրայելի հետ «առերեսվելու» վտանգով: Իսրայելի վարչապետը, կարծես, Էրդողանին «մրցագորգ է հրավիրում»:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…