Լրահոս 24/7

Կոչ ենք անում՝ բացառել խտրական արտահայտություններն ու խոսույթները

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը գրել է.

«Հայտարարություն

Երեկ, 2025 թվականի մարտի 30-ին Գյումրու համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների թեկնածու Վարդան Ղուկասյանը մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել կանանց նկատմամբ խտրական և անընդունելի արտահայտություններով, որն է` «․․․ Հետո, այս աղջիկները կթողնե՞ն, որ մարդ մեղք չգործի՝ գեղեցիկ հագած, ոտքերը բաց… ես չգիտեմ ինչ… Ինչ ասես, անում են, տղամարդկանց գայթակղության պատճառ են դառնում։ Դրա համար էլ ասված է՝ «վայ ձեր կանանց, որ տղամարդկության գայթակղության պատճառ են դառնում»:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները խստորեն դատապարտում են ցանկացած ատելության խոսք և խտրական տարրեր պարունակող հանրային հայտարարություններն ու խոսույթները։

Կանանց նկատմամբ նմանատիպ արտահայտությունները ոչ միայն խախտում են էթիկայի տարրական նորմերը, այլև հակասում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք դրույթները, ինչպիսիք են՝ 3-րդ, 77-րդ և 29-րդ հոդվածները, ինչպես նաև մի շարք մարդու իրավունքների ներպետական և միջազգային սկզբունքները։

Կարծում ենք, որ քաղաքական գործչի կողմից հանրայնորեն հայհոյանքները, բռնարար վարքագիծն ու խտրական վերաբերմունքը խրախուսելը ոչ միայն կասկածի տակ է դնում քաղաքացուն՝ որպես բարձրագույն արժեք ընկալելը, այլև վտանգ է ստեղծում իրավունքների լիարժեք իրացման համար: Այսօրինակ մոտեցումները կարող են նպաստել հասարակական և իրավական կարգուկանոնի պահպանմանն ու նպաստել քրեական ենթամշակույթի խորացմանը։
Յուրաքանչյուր հասարակական-քաղաքական գործիչ պետք է գիտակցի իր կողմից արված ցանկացած հայտարարության ազդեցությունը և չնպաստի գենդերային խտրականության, ատելության խոսքի և/կամ խտրականության խորացմանը, ինչպես նաև, պետք է նպաստի հավասարության և փոխըմբռնման ամրապնդմանը։

Նկատում ենք, որ այն միակ դեպքը չէ, ուստի, կոչ ենք անում՝ բացառել խտրական արտահայտություններն ու խոսույթները։
Հասարակությունը պետք է մերժի և չլեգիտիմացնի կանանց նկատմամբ ատելության խոսքը՝ նպաստելով արդար և ներառական միջավայրի ստեղծմանը։

Կանանց իրավունքների տուն ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ
«Կանանց Կենտրոն․ Շուշի» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Իրավունքի ուժ» ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Ընտանիք առանց բռնության» ՀԿ
«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
«Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա» ՀԿ
«Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ
«Երիտասարդ ավանգարդ» ՀԿ
«Հանուն Իրավահավասարության Իրավապաշտպան» ՀԿ
«Կանանց հզորացման ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Թալին-Հույս» սոցիալական ՀԿ
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

10 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

11 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

13 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

14 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

14 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

14 hours ago