ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնել է, որ այսօր սկսվել է Եվրոպական երկրորդ փորձագիտական առաքելության հնգօրյա այցը Հայաստան։ Ըստ նրա, գործընթացի արդյունքում կկազմվի երկու զեկույց։
«Այդ փաստաթղթերը միակ հիմքը կհանդիսանան մեր կողմից առաջարկներ կամ շտկումներ ներկայացնելու համար։ Դրանց հիման վրա մինչև հունիս կմշակվի գործողությունների վերջնական ծրագիրը, որը այլևս բանակցելի չի լինելու։ Հունիսին ստանալով ծրագիրը՝ Հայաստանը տարեկան կհրապարակի զեկույց՝ իրականացման առաջընթացը արտացոլելու համար»,- նշել է Դավթյանը։
Նա նաև պարզաբանել է, որ ծրագրին վերջնաժամկետ չի սահմանվելու. «Օրինակ, մեզ առջև խնդիր չի դրվելու մինչև 2027 թվականի երկրորդ կիսամյակը կոնկրետ ցուցանիշներ հասնել։ Երբ բոլոր չափանիշները կկատարվեն, այդ ժամանակ կիրականանա նաև ազատ վիզային ռեժիմի անցումը»։
Ի պատասխան վիզաների ազատականացման ժամկետների վերաբերյալ հարցի՝ Դավթյանը նշել է. «Պետք է հաշվի առնել, որ գործընթացը կարող է տևել չորսից հինգ տարի»։
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…