Լրահոս 24/7

Ամերիկյան «լեռը երկնեց եւ իսրայելական մուկ ծնեց»

«Վարչապետ Նաթանյահուն հայրենիք է վերադառնում դատարկաձեռն»,- գրել է Վաշինգտոն այցի ժամանակ նրան ուղեկցած՝ Ynet պարբերականի մեկնաբան Իտամար Այխները՝ առաջին հերթին նկատի ունենալով Իրանի հարցում Միացյալ Նահանգների նախագահի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը: Նա դրական է գնահատում միայն այն, որ Դոնալդ Թրամփը, հաշվի առնելով խնդրի չափազանց կարեւորությունը, նպատակահարմար է տեսել Վաշինգտոն հրավիրել Իսրայելի վարչապետին եւ նրան անձամբ տեղեկացնել, որ Իրանի հետ առաջիկա շաբաթ օրը «գրեթե ամենաբարձր մակարդակով բանակցություններ են սկսվում»:

Ավելի վաղ իսրայելական մամուլին հայտնի է դարձել, որ Օմանի միջնորդությամբ ամերիկա-իրանական բանակցություններ են ընթանում: Ըստ ամենայնի, նախագահ Թրամփի եւ Իրանի հոգեւոր առաջնորդի միջեւ «նամակագրությունը» վկայում էր, որ Վաշինգտոնը գոնե այս փուլում դիվանագիտությունը գերադասում է ուժի կիրառումից:

Վաշինգտոնում Թրամփ-Նաթանյահու բանակցություններից ժամեր անց Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հաստատել է, որ ապրիլի 12-ին հանդիպում է Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ: Մինչ այդ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է եվրոպական երեք երկրների հետ Թեհրանի բանակցությունների մասին:
Ըստ էության, կարելի է ասել, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում «ամերիկյան լեռը երկնել եւ իսրայելական մուկ է ծնել». Իսրայելը «խորտակիչ հարվածներ» հասցնելու, իսկ Վաշինգտոնը՝ մերձավորարեւելյան լայնածավալ պատերազմ վարելու հնարավորություններ չունի: Ավելին, Դոնալդ Թրամփը փորձում է ամերիկյան տնտեսության մեջ արաբական միապետություններից բազմամիլիարդ ներդրումներ ներգրավել, իսկ նրանք համաձայն են, բայց պայմանով, որ տարածաշրջանում «լռություն հաստատվի»:

The Jerusalem Post-ի խմբագրականն Իրանի շուրջ իրավիճակը համադրել է Թրամփի նախագահության առաջին շրջանում Հյուսիսային Կորեայի հետ «համաձայնությանը», երբ «Կիմ Չեն Ինն, այնուամանայնիվ, պահպանեց միջուկային զինանոցը, չնայած ԱՄՆ նախագահը տարածաշրջանի դաշնակից երկրներին խոստացել էր վերջնականապես ապահովագրել սպառնալիքից»: Դա փաստացի ակնարկ է, որ Միացյալ Նահանգների համար տնտեսական եւ ներդրումային նպաստավոր պայմաններ ապահովելու դիմաց Վաշինգտոնի հանրապետական վարչակազմը կարող է «աչք փակել» ուրանի հարստացման իրանական ծրագրի հանդեպ:

Անշուշտ, ոչ մի երաշխիք չկա, որ իրանա-ամերիկյան բանակցություննը հաջողությամբ կպսակվեն: Դոնալդ Թրամփը Բենիամին Նաթանյահուին հավաստիացրել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, դա «Իրանի համար շատ վատ օր կլինի»: Բայց չկա նաեւ երաշխիք, որ բանակցությունների մի փուլում Թեհրանը Վաշինգտոնին չի հասկացնի, որ «չափազանց մոտ է միջուկային ռումբի ստեղծմանը»:

Շրջադարձը, որ տեղի է ունեցել Իրանում, ամենայն հավանականությամբ, օրակարգից կհանի կամ առնվազն տեւական ժամանակով կհետաձգի ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան «քաղաքական դաշինքի» շուրջ քննարկումները: Այդ մասին, ի դեպ, շաբաթներ առաջ վերլուծական հրապարում է արել The Jerusalem Post-ը: Այդ հեռանկարը լայնորեն լուսաբանվել է նաեւ հայաստանյան մամուլում եւ փորձագիտական շրջանակներում: Որոշակի շրջանակներ դրանով են բացատրել վերջին շաբաթներին սահմանի վրա ադրբեջանական կողմի սադրանքները՝ ներկայացնելով դրանք որպես «Սյունիքում ուժով միջանցք բացելու նախապատրաստություն»:

Իրանի դեմ ռազմական գործողությունն, այսպիսով, հետաձգվում է՝ ինչպես եւ կանխատեսում էին վերլուծաբանական լուրջ կենտրոնները: Շատ որոշակի իմաստով դա ընկալվելու է այնպես, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «միջազգային ասող չէ» եւ հարկադրված է հաշվի նստել իր էպատաժային հայտարարությունների վտանգավոր հետեւանքների մասին զգուշացումների հետ: Իրանի հարցում կոնկրետ դիվանագիտական գործիքակազմ ընտրելու որոշում «պարտադրել է» փոխնախագահ Վենսը: Իսրայելական աղբյուրները պնդում են, որ նա առաջնորդվել է «ուղեղային կենտրոնների խորհրդատվությամբ»: Ըստ երեւույթին, նույնը տեղի է ունեցել Իրանում. կրոնական մոլեռանդությունը զիջել է դիվանագիտական պրագմատիզմին: Առկա իրավիճակը կտրուկ բարձրացնում է Իրանի միջազգային հեղինակությունը: Այս ամիս Իրանի նախագահը պետք է այցելի Բաքու: Կկարողանա՞ նա Ադրբեջանի հետ բարդ հարաբերություններում իրացնել ամերիկա-իրանական բանակցությունների ընձեռած քաղաքական բոնուսը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

12 minutes ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և…

40 minutes ago

Աշխատանքային միգրանտների թվի կրճատման միջոցառումները ՌԴ շահերից չեն բխում․ Լավրով

Աշխատանքային միգրանտների թվի կրճատմանն ուղղված միջոցառումները դժվար թե համապատասխանեն Ռուսաստանի շահերին։ Այս մասին հայտարարել է…

57 minutes ago

Ռուսաստանն ու Չինաստանը ծրագրում են Լուսնի վրա ԱԷԿ կառուցել

Ռուսաստանը և Չինաստանը կարող են ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ) տեղադրել Լուսնի մակերեսին՝ որպես միջազգային լուսնային հետազոտական…

1 hour ago

209 մլն դրամ՝ անհուսալի վարկեր ունեցողների համար

Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառմանը: Ինչպես նշել է…

2 hours ago

«ՀՅԴ՞». Ալեն Սիմոնյանը մեջբերել է Օսկանյանի և Քոչարյանի խոսքերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում մեջբերել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան…

2 hours ago