

«Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանից փորձեց ճշտել, թե վթարավտանգ ճանապարհների կարգավորումից հետո ինչքան է նվազել վթարների և զոհերի թիվը։
«Դրանք չկային, որպեսզի հասկանանք՝ ՀՀ-ում եթե բոլոր վթարավտանգ ճանապարհները մենք վերափոխենք, ինչ աստիճանի կնվազեն վթարները և զոհերի թիվը։ Մյուս ինստիտուտների հետ պետք է վերլուծեք, նկատի ունեմ՝ Ոստիկանությունը նույնպես պետք է տա, թե ինչ է եղել վթարի դեպքում ուղիղ այն տեղում, որտեղ որ վթարավտանգ է եղել»։
Նա նաև իր դժգոհությունը հայտնեց՝ կապված վթարավտանգ ճանապարհներին առկա քիչ նշանների հետ։ «Միլիարդներով գումարներ է պետությունը վճարում, որպեսզի վերանորոգվեն ճանապարհները, բայց այդ նախազգուշացնող նշանները շատ ավելի կարճ են, նույնը բենզալցակայաներում և գազալցակայաններում՝ միանգամից մայրուղու վրա գնում է աջ։ Արտասահմանում այդպես չէ․ մի քանի հարյուր մետր զգուշացվում է»։
Սուքիասյանը շեշտեց, որ արտասահմանում բոլոր վթարավտանգ ճանապարհներին տեսնում ես՝ շատ-շատ զգուշացնող նշաններ կան, մարդը չի կարող այն չտեսնել, որտեղ որ վթարավտանգ է՝ մարդը ուզենա էլ սխալվի, չի կարող, այնքան լույսեր ու նախազգուշացնող նշաններ կան։
Ղալեչյանը նշեց, որ վթարավտանգ հատվածների վերացման համակարգի հետ կապված դեռևս շատ մեծ փորձ չկա, բայց «պատկերացնում ենք, որ էական ազդեցություն կա, արդեն իրականացած հատվածների մոնիթորինգից, ուսումնասիրություններից արդեն ստացել ենք կարծիք, որ շատ դրական միտում է գնում»։
Նա նշեց, որ մի փոքր ավելի ժամանակ պետք կգա, որպեսզի հասկանալի լինի՝ ինչ ազդեցություն կա և քանի տոկոս։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…