ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ Factor.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետի թեկնածու կառաջադրի․ «Պետք է առաջադրել, քանի որ հավաքել ենք ամենաշատ ձայները, և մենք գնացել ենք էնտեղ, որ թեկնածություն առաջադրենք»,- նշել էր Սիմոնյանը։ Իսկ լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ի ձայները պակասում են, և չի ընտրվելու ՔՊ-ի թեկնածուն, Սիմոնյանն արձագանքել էր. «Ի՞նչ գիտեք՝ չի ընտրվելու»։
Գյումրիի քաղաքապետի թեկնածու, Հայկոմկուսի ցուցակը գլխավորած Վարդան Ղուկասյանը, որի շուրջ միավորվել են ավագանու ընդդիմադիր մյուս ուժերը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանության ներկայացուցչի հայտարարությանը, նշեց՝ ամսի 16-ը կգա, կտեսնենք․ «Չգիտեմ․ ով հանկարծ սխալ բան արեց՝ իրենց տերերից բռնած, կասեմ՝ ով է գործունեություն կատարում, և ով է նրանց ետևում կանգնած։ Ես դա կբարձրաձայնեմ ողջ Հայաստանով մեկ, և բոլորը կտեսնեն՝ ընդդիմության ետևն ովքեր են կանգնած, և ովքեր են սարքում էս ամենը ինչը։ Ես հիմա նստած՝ սպասում եմ»,- ասաց Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։ Գյումրու ավագանի են անցել ՔՊ, «Իմ հզոր համայնք», Հայաստանի կոմունիստական կուսակցությունները, «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքները։
Նշենք, որ 3 ուժեր հայտնել են, որ իրենց ձայները տալու են Վարդան Ղուկասյանին։
Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…
Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…
ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…
Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…