ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների վերաբերյալ տեղեկությունները: Նա նշել է, որ Ռուսաստանը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակին:
Զախարովան կրկնել է Ռուսաստանի կոչը՝ ուղղված Երևանին և Բաքվին՝ զսպվածություն ցուցաբերելու և լարվածության թուլացմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: «Բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», – ընդգծել է նա:
Նա հավելել է, որ Ռուսաստանը, ինչպես և նախկինում, պատրաստ է աջակցել գործընկերներին խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված մնացած տարաձայնությունները հաղթահարելու հարցում: Բացի այդ, ՌԴ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման և հումանիտար խնդիրների լուծման գործում՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնությունների:
Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…
Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…
ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…
Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…