Լրահոս 24/7

Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հանդես է եկել ամենշաբաթյա ճեպազրույցով։ Ներկայացնում ենք նրա հիմնական հայտարարությունները.

  • Ռուս-ամերիկյան հանդիպումը՝ նվիրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի կարգավորմանը, տեղի կունենա Թուրքիայում՝ ապրիլի 10-ին։

  • Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայություն Ռուսաստանը կդիտարկի որպես սպառնալիք իր անվտանգությանը, և դա կարող է հանգեցնել ուղղակի բախման վտանգի։

  • Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Պատճառը Ֆրանսիայի սահմանապահ ծառայության կողմից ապրիլի 6-ին ՌԴ ԱԳՆ աշխատակցուհու ձերբակալությունն է։

  • Սպիտակ տան վերջին մաքսային որոշումները ցույց են տալիս, որ Վաշինգտոնն այլևս իրեն պարտավորեցված չի համարում միջազգային առևտրային իրավունքի նորմերով։

  • Թուրքիայի Անթալիայում, դիվանագիտական ֆորումի շրջանակներում, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Սիբիգայի հանդիպում կազմակերպելու վերաբերյալ առաջարկներ Ուկրաինայի կողմից չեն ստացվել։

  • Ռուսաստանը մտահոգված է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «մաքսային պատերազմով», հետևում է իրադարձությունների զարգացմանը և միջոցներ կձեռնարկի վնասը նվազագույնի հասցնելու համար։

  • Ռուսաստանը հանդես է գալիս արդար և թափանցիկ առևտրային հարաբերությունների օգտին՝ դեմ արտահայտվելով միակողմանի սահմանափակումներին։
AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

«Կոլցո»-ից՝ քառասունչորսօրյա պատերազմ. ԽՍՀՄ-2-ի գինը ո՞րն է

Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…

2 hours ago

Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…

4 hours ago

ԱՄՆ-ն պահանջել է Չինաստանի հետ առևտրի կրճատում՝ մաքսատուրքերի վերացման դիմաց. WSJ

ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…

5 hours ago

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…

5 hours ago

Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…

6 hours ago

Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվում է

Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…

6 hours ago