«Խնդիրը «Պառակտում» օպերացիայի մեջ է. «Բարսելոնայի» և «Ռեալի» ֆանատներն իրար այդքան չեն ատում, որքան այս երկու ընդդիմադիր ճամբարներինը»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով երկրորդ ու երրորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմերի՝ իրար հասցեին տևական ժամանակ հնչեցվող մեղադրանքներին։
Նա ներողություն է խնդրել հասարակությունից ընդդիմադիր «գզվռտոցների» համար՝ նշելով, սակայն, որ իրենց «միսն ուզում են ուտել». «Մենք չենք թողնում, հերիք է, բավ է․ շատերը կերան, էլ ոչ մեկին մեր մսից չի հասնելու»։
Աշոտյանը նաև քաղաքական իրավիճակը փորձել է ֆուտբոլային լեզվով մեկնաբանել. «Մոռանում են, որ մենք մի առաջնությունում ենք խաղում, որտեղ առաջին հորիզոնականում թուրքական «Ֆեներբախչեն» է, և որքան էլ «Էլ կլասիկո»-ները պոպուլյար լինեն, դրանք չեն սվաղում փաստը որ առաջին տեղում այս պահին թուրքական «Ֆեներբախչեն» է։ Մի՞թե պետք չէ ազգային հավաքականի մասին մտածել։ Չգիտեմ՝ ակումբայի՞նն է իրենց մաքսիմումը, բայց մեր մաքսիմումը ակումբայինը չէ»,- ասել է նա։
Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…
Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…
ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…
Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…