

Բաքվում անցկացված «Դեպի նոր աշխարհակարգ. Խորհրդաժողովի բացման ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բավական ծավալուն անդրադարձ է կատարել այսպես կոչված՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության խնդրին: Նա ասել է, որ միջազգային ճանաչում չունեցող այդ կազմավորումը «Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ է դարձել նաեւ շնորհիվ Ադրբեջանի ջանքերի»: Ալիեւը հիշեցրել է, որ Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն վարչախմբի ղեկավար Էրսան Թաթարը «հրավիրվել է Շուշիում անցկացված ԹՊԿ գագաթաժաողովին»:
Այդուհանդերձ, Ադրբեջանի նախագահն այդ ինքնահռչակ «պետությունը» պաշտոնապես ճանաչելու մասին ոչինչ չի ասել, բայց խոստացել է «միջազգային հարաբերություններում ջանքեր գործադրել, որպեսզի այն հասնի իր նպատակին»: Ի՞նչ կապ ունի Կիպրոսի հյուսիսի թուրքական կրեատուրան նոր աշխարհակարգի հետ, Ալիեւն ինչու՞ է կենտրոնացել այդ թեմայի վրա:
Այս հարցերի պատասխանը պետք է փնտրել մի քանի օր առաջ Սամարղանդում գումարված Եվրամիություն-Կենտրոնական Ասիա առաջին գագաթաժողովի ամփոփոիչ հայտարարության չորրորդ կետում, որով Կենտրոնական Ասիայի երկրները պարտավորվում են հավատարիմ մնալ Կիպրոսի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1983 եւ 1984 թվականներին ընդունած բանաձեւերի պահանջներին: Այդ բանաձեւերով Կիպրոսը ճանաչվում է միասնական, անկախ եւ ինքնիշխան պետություն, իսկ ՄԱԿ-ի անդամ պետություններին պարտավորեցվում է չճանաչել կղզու հյուսիսային հատվածում Թուրքիայի օկուպացիոն զորքերի հովանու ներքո կազմավորված վարչախումբը: Ըստ էության, Կենտրոնական Ասիայի երկրները Եվրամիության առջեւ, որի անդամ է Կիպրոսը, պարտավորություն են ստանձնել չճանաչել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»:
Թուրքիայի համար Սամարղանդի ամփոփիչ հայտարարությունը դիվանագիտական լուրջ կորուստ է, որովհետեւ Կենտրոնական Ասիայի երկրներից Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանը Թուքական պետությունների հիմնադիր, իսկ Թուրքմենստանը դիտորդ անդամ են: Ճիշտ է, այդ կառույցը դեռեւս իրավական պարտադիր ուժ ունեցող կանոնադրություն չունի, բայց միջազգային քաղաքականության հարցերում Թուրքիան հանդես է գալիս որպես թուրքական աշխարհի առաջնորդ:
Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթաժողովը Կիպրոսի հարցում հասել է նրան, որ ԹՊԿ անդամ պետությունները հակադրվել են Թուրքիային: Իլհամ Ալիեւն, ըստ այդմ, հանդես է եկել որպես Կիպրոսի հյուսիս ինքնորոշման ջատագով, Թուրքիայի աջակից: Ըստ էության, նա այդ հարցում անուղղակի քննադատել է Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետություններին, երբ տարակուսանք է հայտնել, թե ինչպե՞ս կարելի էր Կիպրոսն ընդունել Եվրամիության անդամ, եթե կղզու բնակչության թուրքական հատվածը «ենթարկվում է խտրական վերաբերմունքի»:
Ինչպես ղազախստանյան tengrinews-ն է հաղորդում, Սամարղանդի գագաթաժողովի արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ Եվրամիությունը մոտակա մի քանի տարիներին տարածաշրջանում 13,5 միլիարդ եվրոյի ներդրումային ծրագրեր կիրականացնի: Մոտ մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիեւը Եվրահանձնաժողովից դժգոհել է, որ «Հարավային գազային միջանցքի» թողունակության մեծացման, ենթակառուցվածքների արդիականացման համար ներդրումներ չի կատարում:
Բացառված չէ, որ այդ հարցում Եվրահանձնաժողովի մոտեցումը պայմանավորված է Կիպրոսի դիրքորոշմամբ: Բրյուսելն, ըստ երեւույթին, Կիպրոսի հյուսիս թուրքական կրեատուրա ռեժիմը չճանաչելու պարտավորության խնդիր նաեւ Ադրբեջանին է առաջադրում: Նկատի ունենալով թուրք-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը, Ալիեւը ԵՄ-ին այդ հարցում ընդառաջել չի կարող:
Իսկ թե ի՞նչ է սպասվում Թուրքիա-Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրներ հարաբերություններին՝ դժվար է միանշանակ գնահատել: Այդ երկրները Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերության մասին առանձին պայմանագրեր ունեն, թուրքական կապիտալը վաղուց է մտել Կենտրոնական Ասիա: Այնպես որ, արմատական հակասություններ հազիվ թե ծագեն եւ դրսեւորվեն: Այնուամենայնիվ, Կիպրոսի հարցում թուրքական աշխարհի «տրոհումն» Անկարայի համար չափազանց ցավոտ է լինելու:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…