Լրահոս 24/7

ՄԱԿ-ն ընդունելու է, որ Իլհամ Ալիեւն իրենից ուժե՞ղ է, ինքնալուծարվելու՞ է

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Իլհամ Ալիեւը, ժողովրդա-խոսակցականով ասած՝ «վիզ է դրել, USAID-ի դեմ Թրամփին գործ է տալիս», Ռուսաստանի հետ դաշնակցային-ռազմավարական հարաբերություններ ունի, Ֆրանսիային էլ «լուրջ երկրի տեղ չի դնում»: Ուրեմն ինչու՞ Վաշինգտոնի եւ Մոսկվայի հետ չի քննարկում ԵԱՀԿ ՄԽ լուծարման հարցը, չի դիմում գործընկեր Իտալիային, Գերմանիային, «թանկագին եղբայր» Լուկաշենկոյին, որ միանան իր «արդարացի պահանջին»:

ԵԱՀԿ-ն 57 անդամ ունի, երբ 56-ը կհամաձայնեն, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի, Հայաստանը կորոշի՝ միանու՞մ է, թե վետո՞ է կիրառում: Պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, գուցե, դիվանագիտական մանեւր է: Բայց չպետք է թույլ տալ, որ Մինսկի խմբի հարցը քննարկվի այն կտրվածքով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «այլեւս հակամարտություն չկա»:

Նախ, ՄԽ-ն կազմավորվել է, որպեսզի որոշի ԼՂ կարգավիճակը, երկրորդ՝ ո՞վ է ասում, որ մի պայմանագիր ստորագրելով հայ-ադրբեջանական պատմական վեճը լուծվում է: Մինսկի խումբը ձեւավորվել է ԵԱՀԽ Հելսինկյան եզրափակիչ Ակտի իրավական հիմքով: Իսկ այն դեռեւս չի բեկանվել: Ի վերջո, Մինսկի խմբի լուծարման համար հարկ կլինի ընդունել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ: ՄԱԿ-ն ընդունելու է, որ Իլհամ Ալիեւն իրենից ուժե՞ղ է, ինքնալուծարվելու՞ է:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ նախագահ Գարի Ֆիլլիպսի և գործադիր…

11 minutes ago

Անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի անցյալի տառապանքները․ Էրդողան

Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի Հայոց պատրիարքարանին…

30 minutes ago

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկայական քարաբեկոր է ընկել

Այսօր Հ-45, Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհի 20-րդ կմ-ին հսկայական քարաբեկոր է ընկել․ այս մասին հայտնում են Ճանապարհային…

53 minutes ago

Իմ հայ բարեկամներ, հիշեք անցյալը և նայեք դեպի պայծառ ապագա. շվեդ պատգամավոր

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ տեսաուղերձ է հղել՝ հայ ժողովրդին…

1 hour ago

Վաղը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի…

2 hours ago

ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընդունել են որպես սեփական ցավ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ճեպազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ «ՌԴ-ում եղբայրական…

2 hours ago