Լրահոս 24/7

ԱՄՆ դեսպանատան և Հակակոռուպցիոն կոմիտեի համագործակցության ոլորտները կընդլայնվեն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության («ԹՊԻՀ») գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերը և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը:

Ողջունելով դեսպանին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների աջակցությունը Կոմիտեի ստեղծման ու կայացման գործում և շնորհակալություն հայտնել նրանց՝ կոռուպցիայի դեմ պայքարում սերտ համագործակցության, այդ թվում՝ կառույցը պատրաստված կադրերով ու ժամանակակից տեխնիկայով համալրելու գործընթացում ակտիվ ներգրավվածության համար:

Կոմիտեի նախագահը հատկապես կարևորել է ԹՊԻՀ գրասենյակի շարունակական աջակցությունը՝ միտված Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացմանն ու ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը: Նշելով, որ կոռուպցիոն հանցագործություններն անդրազգային բնույթ են կրում, Արթուր Նահապետյանն այս տեսանկյունից ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ իրավական փոխօգնության ոլորտում:

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով Կոմիտեի նորանշանակ նախագահին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ ամերիկյան կողմն իրապես արժևորում է արդեն իսկ ձևավորված արդյունավետ գործընկերային կապերը Հակակոռուպցիոն կոմիտեի հետ:

Հանդիպման ավարտին Կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության ուղղություններն ու ոլորտները կընդլայնվեն՝ ապահովելով երկկողմ համագործակցության նոր մակարդակ:

Թիվ 1

Recent Posts

Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ն լքելու համար 1000 դոլար է առաջարկել ներգաղթյալներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է 1000 դոլար վճարել ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալներին՝ երկիրը կամավոր…

6 hours ago

Իրանը օրինական թիրախ կհամարի այն երկրները, որոնց տարածքից հարձակում կկատարվի. Իրանի ԱԳՆ

Թեհրանը օրինական թիրախ կհամարի այն երկրները, որոնց տարածքը երրորդ կողմերը կօգտագործեն Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու…

6 hours ago

Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա

Տեղի է ունեցել ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Քննարկվել…

6 hours ago

Տոն, որ Պուտինի հետ չէ

Հաղթանակի հոբելյանական տոնակատարությունը, չնայած ՌԴ նախագահ Պուտինի գործադրած ահռելի ջանքերին, հաղթահանդես չի լինի: Նախ Եվրամիությունը…

7 hours ago

Փաշինյանը և ՔՊ-ն գալիք ընտրություններում գայթակղություն չպետք է ունենան. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Պետության…

7 hours ago

Գյուլագարակի նախկին ղեկավարից կբռնագանձվի անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

7 hours ago