Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել՝ հրաժարվելով վերցնել ավագանու մանդատը։ Ինքնաբացարկ է ներկայացրել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունից Սուսաննա Մկրտչյանը։ Թիվ 31 ԸԸՀ-ն բավարարել է նրանց ինքնաբացարկը՝ չեղյալ ճանաչելով նրանց գրանցումը։
Հանձնաժողովն այսօր հաստատել է ավագանու կազմը՝ տրամադրելով նրանց մանդատները։
Նշենք, որ Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ «Մեր քաղաքը» դաշինքը համապատասխան թվով քվե կտա, որ ՀԿԿ ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանն ընտրվի քաղաքապետ։
Հիշեցնենք, որ «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարել էր, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։
Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ…
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…
Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…