Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է Միկել Արտետային գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Ինչպես հաղորդում է «Զինագործների» մամուլի ծառայությունը, 37-ամյա մասնագետի հետ կնքվել է 3․5 տարվա պայմանագիր: Մինչ այս պաշտոնում նշանակվելը Արտետան աշխատում էր «Մանչեսթեր Սիթիում»` որպես գլխավոր մարզչի օգնական:
Հիշեցնենք, որ Արտետան` որպես ֆուտբոլիստ, 2011-2016թթ․ հանդես է եկել «Արսենալի» կազմում՝ անցկացրած 150 խաղում դառնալով 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: