Լրահոս 24/7

Ճանապարհը Ներքին Խնձորեսկը կապում է Գորիսի հետ

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Խաչատուր Մկրտչյանը, Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը եղել են /Մ-12/ – Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հիմնանորոգվող հատվածում։ Ճանապարհը Ներքին Խնձորեսկը կապում է Գորիսի հետ։

Ներկայում շինհրապարակում կատարվում են հիմնանորոգվող 10.1 կմ ճանապարհի քանդման, լայնացման հողային աշխատանքներ, զուգահեռաբար կառուցվում են մայթեր, տեղադրվում են եզրաքարեր, վաքեր։ Ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում էր։ Այն կարևոր զբոսաշրջային ուղի է, և ճանապարհի հիմնանորոգմամբ ոչ միայն կլուծվի ճանապարհային ենթակառուցվածքի բարեկարգման հարցը, այլև կավելանան զբոսաշրջային հոսքերը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կահավորել անվտանգության տարրերով և այլն։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

5 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

21 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

38 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

1 hour ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago